ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • «Հայ ու Հայաստան»

    «Հայ ու Հայաստան» Մարտի 21-ին Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միության» քաղաքային բաժանմունքի Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Հայ ու Հայաստան» խորագրով միջոցառում։ Նպատակն էր` ավագ սերնդի հիշողության մեջ արթնացնել և նոր սերնդին ցույց տալ հայ ժողովրդի անպարտելի ոգին,  հաստատել, որ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է օրհասական ժամանակներ, բայց չի հանձնվել. կարողացել է դուրս գալ…

  • «Գաթայի խորհուրդը»

    Ավանդական տոն Անապայում. «Գաթայի խորհուրդը» Գաթան հայերիս ամենասիրած ազգային խմորեղենն է: Այն զարդարում է մեր տոնական սեղանները, խորհրդանշում է հաջողություն և երջանկություն: Հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք: Ամեն տարի մարտին Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցում «Իմ մայր» կանանց միության նախաձեռնությամբ անցկացվում է գաթայի փառատոն, որն իր շուրջն է…

  • ​Ուսուցիչների հայտնի արտահայտությունները 

    ​Ուսուցիչների հայտնի արտահայտությունները  ​Ուսուցիչ. «Տետրերը բացե՛ք»։  Աշակերտ. (Սա դասի պաշտոնական սկիզբն է)։ Ուսուցիչ. «Լռությու՛ն դասարանում»։ Աշակերտ. (Հենց այդ պահին ինչ-որ մեկը միշտ շարունակում է խոսել)։ ​Ուսուցիչ. «Սա շատ հեշտ հարց է…»։ Աշակերտ. (Ուղեղդ ավտոմատ անջատվում է հենց այդ պահին)։ ​Ուսուցիչ. «Դուք ինձ լսո՞ւմ եք»։ Աշակերտ. (Մենք էլ արագ սկսում ենք գլխով անել, որ լսում ենք)։ ​Ուսուցիչ.…

  • ​Զվարճալի պատմություններ

    Զվարճալի պատմություններ Հայերենի դասին ​Ուսուցչուհին հարցնում է Արամիկին. — Արամի՛կ, «ես լողում եմ, դու լողում ես, նա լողում է» … ի՞նչ ժամանակ է։ Արամիկը մի պահ մտածում է ու պատասխանում. — Ըստ երևույթին՝ ամառ է, տիկի՛ն Նաիրա։ Անսպասելի հարցը ​Ուսուցիչը բացատրում է աշակերտներին. — Երեխանե՛ր, բանաստեղծություն ասմունքելիս երբեք մի՛ շտապեք: Յուրաքանչյուր կետադրական նշանի մոտ պետք է…

  • Իմ ռուս — հայկական ընտանիքը

    Իմ ռուս — հայկական ընտանիքը Հայրս հայ է, մայրս՝ ռուս։ Ապրել ենք և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Մեր ընտանիքում միսը ոչ թե պարզապես ուտեստ է, այլ՝ մի ամբողջ տոն։ Եթե տանը մսի հոտ չկա, հայրս ասում է․ — Տունը առանց մսի հոտի՝ ինչպես եկեղեցին՝ առանց մոմի։Երբ Երևանում էինք լինում,  յուրաքանչյուր շաբաթ օր մայրս գնում էր Մալաթիայի շուկա՝…