Եղե՛ք գոնե մի քիչ բարի, մարդի´կ

«Ընտանիքը կառուցվում է կռիվների արդյունքում», — լսե՞լ եք այս արտահայտությունը։ Այս արտահայտության վրա միգուցե հիմնավորվել են հազարավոր ընտանիքներ, բայց եկեք չմոռանանք, որ կռիվը կարող է վերածվել մեծ կոնֆլիկտի, որը կարող է դառնալ բաժանվելու պատճառ։
Նման կոնֆլիկտի պատճառով քանդվեց Բաղրամյանների ընտանիքը. մայրը հեռացավ ընտանիքից` թողնելով հինգ տարեկան Գոռին։ Այդ օրվանից հայրը`Արամը, սկսեց միայնակ մեծացնել Գոռին։ Ճիշտ է, շատ դժվար օրեր և պահեր եղան, բայց նրանք կարողացան հաղթահարել դրանք։ Տարիների հոգատարությունը, ջերմությունը և հարգանքը նրանց մեջ ձևավորել էր շատ ամուր հարաբերություններ։ Հայր և որդի մեծ հարգանքով էին վերաբերվում միմյանց։
Անցան տարիներ… Գոռը արդեն մեծացել և կայացած մարդ էր դարձել։ Նա միշտ հիշում էր հայրիկի անձնազոհությունը և շնորհակալ էր նրան, որովհետև նա միշտ հավատում և աջակցում էր իրեն։
Մի սովորական օր հայրն ու որդին որոշեցին հանգստանալ, մի փոքր զվարճանալ և մեքենայով գնացին քաղաքից դուրս շրջագայելու։ Նրանք շատ լավ ժամանակ անցկացրին։ Օրը շուտ վերջացավ և, երբ պետք է վերադառնային տուն, ճանապարհին Արամը ավտովթարի ենթարկվեց։ Գոռի բախտը բերեց, նա այդ ժամանակ մեքենայի մեջ չէր։ Նա վազեց հիվանդանոց, ավտովթարը կատարվել էր իր աչքի առաջ։ Նա շատ էր վախեցել և հայտնվել էր նյարդային վիճակում։
Երկուսն էլ բժշկական միջամտության կարիք ունեին, բայց տարբերությունն այն էր, որ Գոռին շուտ դուրս գրեցին, իսկ հորը՝ ոչ։ Բոլորը արդեն համոզված էին, որ Արամին փրկել հնարավոր չէ, սակայն բժիշկների օգնությամբ նա փրկվեց, բայց դարձավ հաշմանդամ։ Գոռը, իմանալով, որ հայրը ողջ է, շատ ուրախացավ։ Որդու՝ ամիսների խնամքի և հոգատարության արդյունքում հայրը ոտքի կանգնեց։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ եթե հոգատարությամբ վերաբերվենք մարդկանց, վաղ թե ուշ այն հետ կգա։ Այս պատմության մեջ չկա որևէ արտառոց քայլ, ուղղակի կասեմ մի բան. «Եղե’ք գոնե մի քիչ բարի»:
Լուսինե Բոզոյան
Ջավախքի Մեծ Սամսարի հանրային դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի
Ուսուցչուհի` Գոհար Զոհրաբյան

Leave a Reply