Օրագիր
Ողջո՛ւյն քեզ, գարո՛ւն, ողջո՛ւյն քեզ, արև՛,
Ե՛կ ու բոլորին շռայլի՛ր բարև:
Շատ ենք սպասել, գարո՛ւն, քո գալուն,
Արի՛, ու ժպտա՛ լավին ու բարուն:
Ե՛կ, շուրջ բոլորդ արարի՛ր բարիք,
Արի՛, արթնացրո՛ւ անտառ ու ծաղիկ,
Շտապի՛ր, գարո՛ւն …
Գարունն իր հետ բերում է թարմություն, հանգստություն, ջերմություն: Գարնանային ջերմ ու արևավառ տրամադրությամբ ժպտում եմ քեզ՝ «Սփյուռքի դպրոց» թերթի ընթերցող, և հավատացնում, որ պարբերականի «Օրագիր» բաժինը շատ հետաքրքիր կլինի և ուսուցողական: Տարբեր միջոցառումների նկարագրություններով կտեսնես, թե ինչպես են հայրենիքից հեռու ապրող հայորդիները և նրանց ուսուցիչները պահպանում հայ ավանդույթները, սովորույթները, լեզուն, գրականությունը, և, ամենակարևորը, կզգաս նրանց նվիրվածությունը հայրենիքին:
Հաճելի՛ ընթերցում:
Խորագրի պատասխանատու՝ Կարինե Եսայան
Այս խորագրի հոդվածները՝
Համով ժառանգություն․ «Քաղցր պառավի օրը»

Leave a Reply