Օվ կըբանի, նա ալ կուտե

Ժամանակով մաշդուն մեկը էրիկ-կնիկ կըլան, կունենա մեկ աղջիկ։ Ադ մաշդը իրեն համար տուն-տեղ կունենա․ ձի ու կով և մեկ ճուվթ ալ խև աչառ։ Աղջիկն ան անքան թեմբել կըլա, որ ինքը ժեն հալավն ալ չի հաքնի, ոտքի այախաբին ալ չի հաքնի, կերակուր ուտելու ժամանակն ալ մորը խիստ նեղութին կանե։ Մարը արթըխ ձեռքը չի դիմանա։ «Ի՞նչ անիմ, որ աս աղջիկանըս մեն ես ազատիմ», կասե։
Մեկ օր մը դացա սոխախով մեկ հատ տղա կըմանգա կըհարցնե, թե եզեր ծախող չիկա՞։
Գալեն-գալեն, իդա մաշդուն դուռը կուգա, կըհարցունու․
— Եզ չունի՞ք ծախելու։
Մաշդը կասե․
— Ունիմ մեկ ճուվթ մը խև աչառ։
— Ծախե, — կասե տղան։
Գինին վրան կալաճի կանին, մաշդը կասե․
— Առ, տար, հելալ ըլա քեզի, բայց նայե, որ գլոխդ բան չբերին, խև ին։
— Զարար չունի, — կասե տղան, կառնե խև աչառներուն, կըտանե տուն։
Տուն տանելեն էտև կըլըծե մեկ հատ արբայի, կըբառնա, կառնու մեկ հատ փատ, կընըստի արբան ծունկեչոք, կըպաշլայե քշելու։ Ադ խև աչառները խիստ շատ վազելեն կէշթան, արդեն կըհոքնին, կըկայնին։
— Էղավ, սորվեցան լուծի, — կասե տղան։
Շինըխ ամեն օր կլծե, իրեն վար ու ցանը կանե։ Ադ տղին ընտանիքը մար ու տղա ին։
Կանցնի ժամանակ, մեկ-էրկու տարի, մարը կասե․
— Տղաս, քեզի համար մեկ հատ աղջիկ գտիր, կարքվե։ Ես ինչաքի ե՞փ քեզի լվանամ, հալավներդ լվանամ, կերակուր էփիմ, արթըխ ծերացիլ իմ, չիմ լալ։
Ադ տղան կասե․
— Ես վտե՞խեն գուտնում ինձի կորա աղջիկ, որ կարքվիմ։
Միտքը կըյնի ժեն աչառ ծախողին, կասե․ «Իդա մաշդը աչառներ ծախից, չլլա թե աղջիկ ալ տա»։
Կելլե, կեշթա շիտակ իդա մաշդուն դուռը, մաշդը եփոր տղին կըտեսնու նը, ահլեմիշ կըլա․ չիլլա՞ թե տղին գլոխը աչառները մեկ բան բերին, ես ալ խաբահաթլը լամ։
Տղան կուգա, բարև կուտա, հարց ու փորց կանե, կալաճի կանե, վերջը կասե․
—Դուն, — կասե, — շատ շնորհակալ իմ, որ ինձի աչառները ծախեցիր, ես նացա սորվեցուցի, կըբանիմ։ Շինըխ, — կասե, — ես ուրիշ բանի էկիլ իմ, ասինք որ աղջիկանդ խնամի էկիլ իմ։
Մաշդը կասե․
Խիստ ըռինդ արիլ իս, էկիլ իս, ամա իմիս աղջիկս խաթի թեմբել է։ Չիտիմ, ինչե՞ս պիտի ապրիս հետը։
Տղան կասե․
— Զարար չունի, մեկ չեշիթ մը սրա կանինք։ Հայդե նշանդոք անինք։
Նարա նշանդոքն ալ ի՞նչ պիտի ըլլա․ մեկ գավաթ ռախի, մեկ կտոր պանիրով հաց։ Նշանդոք կանին, անկից մեկ շաբաթ ետքն ալ հարսնիք կանին։ Տղան կառնու աղջիկանը կտանե։
Հարսնիքեն էտև տղան սապախտան կըլըծե եզերը, կեշթա չոլը բանելու, մարն ալ տունը կավլե- կըժողոտե, կերակուր կեփե, հազիր կանե, տղին ճամփան կընայի։ Հարսն ալ փատի պես կայնած է։ Իրիկունը տղան տուն կուգա, եզերը կարցկե, ձեռքը-էրեսը կըլվանա, տուն կըմուտնու։
Մարը կասե․
— Տղաս հայդե հաց կերեք։
Տղան կասե․
— Մամա, այսօր բանը վո՞վ բանեցավ։
Մարն ալ կասե․
— Տղաս, ես ու դուն։
— Հայդե, մամա, բիր տըրապեզը, դիր, էրկուսս հաց ուտինք։
Կընստին մար ու տղա հաց կուտին, հարսն ալ կանգնած է հեռուն։ Կուտին, կըվերչացունուն, բերանները, ձեռքերը կըսրփին և կըհանգստանան։
Մեկալ օրին սապախտանը տղան կէլլե տեղեն, կըլըծե եզերը, չոլ կէշթա։ Մարն ալ տունը կավլե, կըժողոտե, կերակուր ալ կեփե, հազիր կանե, տղին ճամփան կընայի։ Տղան կենե չոլեն կուգա, եզերը տըվարմիշ կանե, խոտ կուտա և տուն կըմուտնու։
— Մամա, բանը վո՞վ բանիլ է, — կասե։
— Ես ու դուն, տղաս, — կասե մարն ալ։
— Հայդե, մամա, բիր կերակուրը, ուտինք, — կասե։
Կնստին մար ու տղա, կերակուր կուտին, ձեռքերը, բերանները կըսրփին ու կըհանգստանան։ Հարսն ալ հեռու կայնած է։
Սապախտան տղան տեղեն կէլլե։ Եզերը կըլըծե, կեշթա բանելու։ Մարն ալ կըպաշլայե տունը ավլելու, համա հարսին փորցելու համար փենջերեյեն դուրս կընայի․ «Հայտ-հույտ» անելեն կէլլե, դուրս կըվազե։ Հարսնալ հըռըշման կըվազե, կառնու ավելը, համան շուտմ ու թեզ տունին կեսն ալ կավլե, կեշթա կենե ժեն տեղը կըկայնի։
Իրիկվան կըլա, տղան տուն կուգա։ Եզերը տըվարմիշ կանե, խոտ կուտա, կըլվացվի, տուն կըմուտնու։
— Մամա, — կասե, — ասօր վո՞վ բանեցավ։
— Ես ու դուն տղաս, — կասե մարը, — հարսն ալ տունին կեսը ավլից։
— Հայդե, մամա, բիր տըրապեզը, հաց ուտինք, — կասե։
Հաց ուտելու կընստին, տղան կառնու հաց ու դանակը, կըկտռե, պիզդի կտոր պանիր վրան կդնե, կուտա հարսին։ Հարսն ալ, որ քաղցած էղածեն աչքերը մթնած էր, ախռ ժեք օր է բան կերած չէր, կառնե իդա դիլիմ հացը, մեկեն կըցքե բերանը, կուլ կուտա։ Իրիկվան ամենն ալ կըպառքին, կըհանգստանան։
Սապախտան տղան կէլլե տեղեն, կըլըծե եզերը, կեշթա։ Մարն ալ հարսին փորձելու համար հիվանդ կձևանա, տեղեն չէլլի, պառկիլ է։ Հարսը համան հըոըշման կըտռած կէլլե տեղեն, կըհասկընա, որ բան չիբանողին հաց չին տալ, կըվազե կովը կըկթե, ետքը տունը կավլե, կըժողոտե, անկից ալ կերակուրը կեփե, հազիր կանե, կէշթա առանը աչառներուն, եզերուն խոտ հազիր կանե, ինքն ալ կուգա շեն, ուրախ, պայծառ էրեսով էրկանը ճամփան կընայի։
Տղան չոլեն կուգա, հարսը կըվազե դիմացը, եզերը տըվարմիշ կանե, էրկանը ձեռքերը լվանալու ջուր կուլու, անկից ալ կըվազե տուն։ Տղան կուգա տուն, կըմուտնու մորը քովը կըհարցունու․
— Մամա, ասօր վո՞վ բանի է։
— Դուն ու հարսը, տղաս, — կասե մարը խնդալեն։
— Հայդե, բերեք տըրապեզը, հաց ուտինք, — կասե տղան։
Շինտըխ հարսը հացը կըմատըռե, կերաքկուր կուլու, կըդնե տըրապեզին վրան, համա ժեն տեին չուլուլ։
Տղան կասե․
— Ինչի՞ համար քեզի կերակուր չիս ուլուլ։
— Դուք կերեք, — կասե հարսը, — վերչը ես կուտիմ։
Տղան կասե․
— Ես քեզի կըսորվեցունում, որ ամեն բանն ալ գիտնաս։ Լից կերակուրը, նիստ յանաշաս, կիր։
Հարսն ալ կուլու կերակուրը, կնստի տղին յանաշան և քոքական կիմանա, որ ադ տունը ճեմը բանողին հաց կուտան։
Ադպես թեմբել աղջիկը բանել սորվեցավ։
Օր մը աղջիկանը հարը միտքի պաթեցավ։ «Սա, ասաց, խև աչառներս գնից, թեմբել աղջիկըս տարավ։ Ես ի՞նչ պապա իմ որ, սիրտս քար չէ՞ խո, չէշթամ, չիմանամ նացա դրութինը»։
Կնկանը ասաց․
— Ես ասօր աղջիկանս տունը պիտի էշթամ։ Նայինք մեմը ի՞նչ կանին, հալերը-հեվալները իմանամ։
Դայախը առավ, յոնոմիշ էղավ դեպի աղջիկանը տունը։
Աղջիկանը սոխախը հասածով կընայի, որ փեսին մեկ հատ աչառը ազպարեն կէլլե, աղջիկն ալ էտևեն կըվազե, դառձնելու տեին։ Աղջիկը, եփ որ հորը կըտեսնու նը, համան կըկանչե․
—Պապա, — կասե, — իդա աչառին դառձուր, չենե աստեղը բան չըբանողին հաց չին տալ։ Դուն ալ բան բանած կըլաս։
Հարը կիմանա բանին էութինը․
—Քուկուդն ա՞լ հախեդ էկիլ ին, սորվեցուցի՞լ ին բան բանել, — կասե, — գիտցիր, աղջիկըս, — կասե, — բան չիբանած մաշդս հաց չի ուտիլ։
Նյութը պատրաստեց՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանը
*Շահեն Շահինյան «ԴԱՐԱՎՈՐ ԱՐՄԱՏՆԵՐ» գրքից
Նոր Նախիջևանի բարբառով գրի է առել Վերժինե Սվագյանը 1959թ․ Հայկ Սողոմոնյանից

Leave a Reply