ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

«Բարի Երևան»

18 տարեկան մի ռուսազգի տղա գրանցվել է հայերենի պարապմունքների։

— Ընկերներս հայեր են, միշտ իրար հետ հայերեն են խոսում, ես չեմ հասկանում, ուզում եմ անակնկալ անել նրանց։ Նաև որոշել ենք միասին  գնալ Հայաստան հանգստանալու։

Առաջին դասն է, սովորում ենք բարևել և հրաժեշտ տալ։

—  Բարի լույս. լույսը ես ասոցացնում եմ ռուսերեն луч-ի հետ, ասում է նա,- այսպես հեշտ կհիշեմ ու չեմ մոռանա։ 

Բարի օր. օրը համարյա էսպես էլ գրվում է ռուսերեն։ Բարի երեկո. երեկոն էլ Երևանին է  նման։

Վերջում, ամփոփելով դասը, հարցնում եմ’ ի՞նչ սովորեցիր։

Ուսանողն ասում է.

— Բարի լուչ ու բարի Երևան։

Ասոցիացիայի մեթոդը, փաստորեն, չաշխատեց։

Բելա Սահակյան

Leave a Reply