Նոյեմբերի յոթին

Նոյեմբերի յոթին ծախսեցի փողս,
Անտեր ավտոն ջարդեց կուշտս և կողս,
Սիրտս ընկավ մահվան չարանենգ դողս,
Ափսո՜ս, հազար ափսո՜ս, հիվանդ եմ այսօր։
Անկջես կվազեր կարմիր արունը,
Ինձի կիսամեռ տարան մեր տունը,
Խղճալի Շավարշ էր իմ անունը,
Ափսո՜ս, հազար ափսո՜ս, պառկած եմ այսօր։
Աչքս բացի, ոչ ոք էլ չեկավ,
Կնիկս ու աղջիկս վերեթիս կուլան,
Մկոն, Աղասին տեսության եկան,
Ափսո՜ս, հազար ափսո՜ս, տկար եմ այսօր։
Շոֆերն էր Չախոյենց էն չոռլի Աստոն,
Ախմախ հալովը ղեկավարեր կը ավտոն,
Հետի ընկերոջս անունն էր Սարգիս,
Վա՜յ,Աստո, դու կնկնովդ ու տղովդ ցըրքիս։
Շավարշ Կարախանյան (1906֊1968)
Ժողովրդական խաղեր հորինող, գյուղ՝ Դիլիսկա
Response
-
❤️❤️❤️🤩🤩🤩

Leave a Reply