Բարի գալուստ
«Սփյուռքի դպրոց»
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։ Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Առցանց թերթ
Թերթի համարները

Շուտով
Հաջորդ համարը՝ No 4
Թողարկում՝ 1 դեկտեմբերի, 2026
Նորություններ
Վերջին գրառումները
Հեղինակներ
Մեր հեղինակները
Ուսուցիչներ, աշակերտներ և հայեցի կրթության նվիրյալներ աշխարհի տարբեր ծայրերից։ Սեղմե՛ք հեղինակի անվան վրա՝ տեսնելու նրա նյութերը։
64 հեղինակ128 նյութ3 համար
-
- Մեր բոլոր դասերին ներկա ՀայրենիքըԳրատախտակ · No 3
- Երբ դասարանը շնչում է հայրենասիրությամբԴասարան · No 3
- Հայոց պարի Ավետարանիչը (Հետմահու հարցազրույց Գագիկ Գինոսյանի հետ)Զանգ · No 3
- Խնջույքի /կերուխումի/ հայկական սովորություններԾնողական ժողով · No 3
- ՀԻ՞Բ ԿԸՆԻ ԱՐԹԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԸԲառ ու բան · No 3 · նյութը պատրաստող
- «Կորստյան գույները» շարքիցՁեռագիր · No 3
- Աշակերտին հրապուրելու հնարներԳրատախտակ · No 2
- Հայաստանի բարձրասլաց կռունկըԳրատախտակ · No 2
- Գիտելիքները կմոռացվեն, ոգին կմնաՈւսուցչանոց · No 2 · հարցազրույցը վարող
- «Կանգ մի՛ առներ, երիվա՛ր, Նպատակս տկարութիւն չի ճանչնար»։Ուսուցչանոց · No 2 · հարցազրույցը վարող
- Իմ ամենաանմոռաց աշակերտըԴասարան · No 2
- Միայն ուսուցիչ-ծնող դաշինքը կպահպանի հայի ինքնությունըԾնողական ժողով · No 2
- Առաջնախոսք-1Առաջնախոսք · No 1
- Դասավանդի՛ր ՀայրենիքԳրատախտակ · No 1
- Արի գնանք տունՁեռագիր · No 1
- «ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ»Առանձին գրառում
- Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛նԱռանձին գրառում · համահեղինակ՝ Լալա Սողոմոնյան
-
- Սցենար՝ Հայաստանի անկախությանը նվիրված օրինակելի դասիԴասղեկի ժամ · No 3 · համահեղինակ՝ Մերի Հայրապետյան
- Հայերեն խոսէ, հասկանում չումԲառ ու բան · No 2
- «Հայաստանին», «Բաժանում, տխրություն ու թախիծ» (էջը՝ «Բելա Սահակյան, Բանաստեղծություններ»)Ձեռագիր · No 2
- «60 տարի է` դպրոցն իմ տունն է»Ուսուցչանոց · No 1
- Ռուսախոս հարսն ու հայ սկեսուրըԴասամիջոց · No 1
- «Բարի Երևան»Դասամիջոց · No 1
- Զրույց Մաշտոցի մասինՁեռագիր · No 1
- Մեր դասղեկի ժամի թեման է հայկական ընտանիքըԴասղեկի ժամ · No 1
- Ծնո՜ւնդդ շնորհավո´ր, անկախությո՜ւնԱռանձին գրառում
-
- Վաստակաշատ մանկավարժի ուղինՈւսուցչանոց · No 3
- Մայրիկների հայտնի արտահայտություններըԴասամիջոց · No 3
- «Յոթ քար»Դասամիջոց · No 2 · նյութը պատրաստող · համահեղինակ՝ Լալա Սողոմոնյան
- Ուսուցիչների հայտնի արտահայտություններըԴասամիջոց · No 2
- Լույսի առաքյալըԶանգ · No 2 · համահեղինակ՝ Անահիտ Սաֆարյան
- Խաչբառ-2Դասամիջոց · No 2
- Մի քիչ հումորԴասամիջոց · No 1 · համահեղինակ՝ Հասմիկ Աբաջյան, Նաիրա Ասլանյան
- Հայոց աշխարհԴասամիջոց · No 1
-
- Կրթական ժառանգություն և ինքնության պահպանում. Ջուլիետա Գյուլամիրյանը և Սփյուռքի դպրոցների կրթական խնդիրներըԳրատախտակ · No 3
- Լույսի պահապաններըՈւսուցչանոց · No 3
- Հավերժության շունչըԾնողական ժողով · No 3
- Հայոց եղեռնազարկ բանաստեղծներԴասղեկի ժամ · No 2
- «Յոթ քար»Դասամիջոց · No 2 · նյութը պատրաստող · համահեղինակ՝ Գոհար Զոհրաբյան
- Արցախ-հալեպյան խնամիությունԲառ ու բան · No 2
- Քարի պես պինդ և հայոց հողի պես փխրուն․․․Ուսուցչանոց · No 1
- Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛նԱռանձին գրառում · համահեղինակ՝ Երազիկ Հարությունյան
-
- Գիտելիքի գարնանատոն ԿրասնոդարումՕրագիր · No 3
- Մեսրոպյան ուխտԴասղեկի ժամ · No 3
- Երբ երգը փրկում էԴասղեկի ժամ · No 2
- Մայրենիին նվիրված միամսյակՕրագիր · No 2
- Համով ժառանգություն․ «Քաղցր պառավի օրը»Օրագիր · No 1
- «Սիրո և տխրության բանաստեղծը»Օրագիր · No 1
- Գարուն է արդենՁեռագիր · No 1
-
- ՎԱՑՅՈՒԽԸԲառ ու բան · No 3 · մշակող · համահեղինակ՝ Արշակ Պոպովյան
- Տիտանական աշխատանք մեկ աչքովԶանգ · No 2
- Օվ կըբանի, նա ալ կուտեԲառ ու բան · No 2 · նյութը պատրաստող
- Չալթրի №1 դպրոցը 90 տարեկան էԳրատախտակ · No 1
- Հայերը Հայրենական մեծ պատերազմումԱռանձին գրառում
- 20-րդ դարի հերոսապատում. Սարդարապատի ճակատամարտըԱռանձին գրառում
- ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ԳԻՏԵԼԻՔի՜ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԱռանձին գրառում
-
- Սցենար՝ Հայաստանի անկախությանը նվիրված օրինակելի դասիԴասղեկի ժամ · No 3 · համահեղինակ՝ Բելա Սահակյան
- Կրթական կամուրջ․ Սփյուռքի ուուցիչների հերթական վերապատրաստումԶանգ · No 3
- Մայրենին՝ թվային ձևաչափովԶանգ · No 3
- «Արևմտահայերենի մեկ դաս» խորագրով վեբինար Սփյուռքի ուսուցիչների համարՈւսուցչանոց · No 2
- Ռուսաստանում հայագիտության զարգացման արդի հարցերը Նիժնի Նովգորոդի համաժողովի օրակարգումԶանգ · No 2
- Սփյուռքահայ մայրերիս մայրենի խոսքը` հայ ինքնության պահպանման գործոնԾնողական ժողով · No 1
-
- Մեծ աշխարհի փոքրիկ հայկական անկյունըԴասղեկի ժամ · No 3
- Քանոնի հնչյուններով՝ Արթիկից մինչև Պետերբուրգի արքայական բեմերԱրվեստանոց · No 3
- Մի քիչ հումորԴասամիջոց · No 1 · համահեղինակ՝ Գոհար Զոհրաբյան, Հասմիկ Աբաջյան
- ԿաղինըՁեռագիր · No 1
-
- Ծնողի դերը Սփյուռքի հայկական դպրոցի կյանքումԾնողական ժողով · No 3
- Իրերի ջերմությունըՁեռագիր · No 3
- Ես հայ եմՁեռագիր · No 2
- Հայերենը օտար հողում․ ոչ միայն կարևոր, այլև՝ անհրաժեշտԾնողական ժողով · No 1
-
- Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ծրագիրըԳրատախտակ · No 3 · հարցազրույցը վարող
- Լույսի առաքյալըԶանգ · No 2 · հարցազրույցը վարող · համահեղինակ՝ Գոհար Զոհրաբյան
- «VIENNA HAY» ցուցադրություն՝ Վիեննայի թանգարանումԶանգ · No 1
-
- Անհաւատալի կէս դար ետք հանդիպումԴասարան · No 3
- Մեր ասպարէզը նուիրում կը պահանջէՈւսուցչանոց · No 1
- Հաճընը եւ ՀաճընցիներըԲառ ու բան · No 1
-
- Նոր ուսումնական տարում՝ նոր լայնածավալ նախաձեռնություններ (Առաջնախոսք-3)Առաջնախոսք · No 3 · համահեղինակ՝ Աննա Օսեփյան
- Առաջնախոսք-2Առաջնախոսք · No 2 · համահեղինակ՝ Աննա Օսեփյան
-
- Նոր ուսումնական տարում՝ նոր լայնածավալ նախաձեռնություններ (Առաջնախոսք-3)Առաջնախոսք · No 3 · համահեղինակ՝ Ազնիվ Պարոնյան
- Առաջնախոսք-2Առաջնախոսք · No 2 · համահեղինակ՝ Ազնիվ Պարոնյան
-
- Հայացքներն ուղղորդել դեպի հայրենիքԳրատախտակ · No 1
- Անվերնագիր բանաստեղծություն (էջը՝ «Արթուր Փայտյան»)Ձեռագիր · No 1
-
- Ավանդույթներից դեպի նոր հորիզոնների նվաճումներՕրագիր · No 3
- Սփյուռքահայ ինքնության ամրոցը՝ «Սփյուռքի դպրոցը»Ծնողական ժողով · No 2
-
- «Մայրենիի դեսպանը»․ Ալեքսանդրա Սիմավոնյանի նվիրումի 50 տարիներըՈւսուցչանոց · No 3
- Հուսո կամուրջՕրագիր · No 1
-
- Մեծ եղեռնին նվիրված դասղեկի ժամԴասղեկի ժամ · No 2
- Սփյուռքի պարարվեստի նվիրյալներըԱրվեստանոց · No 2
-
- Վարդն ի բացե Վարդավառի կիրակին…Առանձին գրառում
- Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն կամ ԽաղողօրհնեքԱռանձին գրառում
-
- Մի օր պապիկի գյուղումԲառ ու բան · No 2
- Գտնված ԵրազԱրվեստանոց · No 1 · համահեղինակ՝ Մելինե Ավդալյան
-
- «Երկու տուն, մեկ սիրտ»Օրագիր · No 3 · ծրագրի հեղինակ
- Համեղ դասՕրագիր · No 1
-
- Խեղճ մշակըԲառ ու բան · No 3 · ասացող
- Նոյեմբերի յոթինԲառ ու բան · No 2
-
- Հանդիպում փոքրիկ խրճիթում — շարունակություն (էջը՝ «Հանդիպում փոքրիկ խրճիթում-2»)Դասարան · No 3
- Հանդիպում փոքրիկ խրճիթումԴասարան · No 2
-
- Ո՞ւմ մեղադրեմ…Դասարան · No 3
- Մայրամուտը Դիլիսկայի լճի մոտԱրվեստանոց · No 2
-
- Հայրենի տունԴասարան · No 1
-
- Լավագույն նվերըՁեռագիր · No 2
-
- «Գաթայի խորհուրդը»Օրագիր · No 2
-
- Աշակերտների ստեղծագործություններԱրվեստանոց · No 1 · ստեղծագործության հեղինակ · համահեղինակ՝ Դիանա Արաբաջյան, Յանա Պետրոսյան
-
- ՀայրենիքԴասարան · No 3
-
- ՄայրիկԴասարան · No 3
-
- «Արտաշունչ»-ը՝ որպես նոր արահետԱրվեստանոց · No 2 · նյութը պատրաստող
-
- Զվարճալի պատմություններԴասամիջոց · No 2
-
- ՎԱՑՅՈՒԽԸԲառ ու բան · No 3 · համահեղինակ՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
-
- Հայրենաճանաչությունը՝ որպես կամուրջՕրագիր · No 2
-
- Աղոթք (էջը՝ «Գալինա Սարգսյան»)Ձեռագիր · No 1
-
- Արցախյան եղերերգՁեռագիր · No 2
-
- Հայոց լեզուՁեռագիր · No 3
-
- Փոքր դպրոցը՝ մեծ ընտանիքՈւսուցչանոց · No 3
-
- Խճմտանքով եղիլ ին առաջվան մաշդիկըԲառ ու բան · No 1 · աղբյուրի հեղինակ
-
- Աշակերտների ստեղծագործություններԱրվեստանոց · No 1 · ստեղծագործության հեղինակ · համահեղինակ՝ Աննա Սարգսյան, Յանա Պետրոսյան
-
- Իմ հայրենի Կարծախ գյուղըԴասղեկի ժամ · No 1
-
- Հային հայ պահողըՕրագիր · No 3
-
- Բարսելոնայի Հայ մշակութային միությունըԳրատախտակ · No 3
-
- Կարոտի երգերՁեռագիր · No 3
-
- ՆերքնամփոփՁեռագիր · No 2
-
- Պահպանէ՛ լեզուդ, պահպանէ՛ ինքդ քեզԾնողական ժողով · No 2
-
- Եղե՛ք գոնե մի քիչ բարի, մարդի´կԴասարան · No 2
-
- Կարոտ հայրենիՁեռագիր · No 3
-
- Ուսուցիչների ստեղծագործություններԱրվեստանոց · No 1 · ստեղծագործությունների հեղինակ · համահեղինակ՝ Տեր Թադևոս Հայպարյան
-
- Հայրենիք-ԱդամյանԴասարան · No 3
-
- Մի քիչ հումորԴասամիջոց · No 1 · համահեղինակ՝ Գոհար Զոհրաբյան, Նաիրա Ասլանյան
-
- «Հայ ու Հայաստան»Օրագիր · No 2
-
- Գտնված ԵրազԱրվեստանոց · No 1 · ստեղծագործության հեղինակ · համահեղինակ՝ Մարինե Հակոբյան
-
- Իմ մայրիկԴասարան · No 2
-
- Աշակերտների ստեղծագործություններԱրվեստանոց · No 1 · ստեղծագործության հեղինակ · համահեղինակ՝ Աննա Սարգսյան, Դիանա Արաբաջյան
-
- Իմ ռուս — հայկական ընտանիքըԴասամիջոց · No 2
-
- Լոնդոնի «Գեւորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանԳրատախտակ · No 2
-
- Իմ երկրորդ տունսԴասարան · No 2
-
- ԽաղերԴասամիջոց · No 3
-
- Դիլիսկայի շունչըԴասարան · No 1
-
- Ուսուցիչների ստեղծագործություններԱրվեստանոց · No 1 · ստեղծագործության հեղինակ · համահեղինակ՝ Լուսյա Արշալույսի Մկրտչյան
Այդպիսի հեղինակ չգտնվեց։
Ողջույնի խոսքեր
Հարգելի՜ ուսուցիչներ, դուք այն փարոսն եք, որն աշակերտներին ուղղորդում է գիտելիքների անսահման ծովում։ Ձեր նվիրումը, հանճարեղ մոտեցումները և մարդասիրությունը անփոխարինելի են։
— Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիա
Բարի երթի խոսք
Սիրով իմացա «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի ծննդյան մասին։
Նախաձեռնողները կարևոր քայլ են կատարում. այն կպսակվի հաջողությամբ։ Ես անձամբ կկարդամ այդ թերթը, կհետևեմ սիրով ու նաև կթղթակցեմ։ Հայ մարդն աշխարհի որ ծայրում էլ գտնվի, կմնա հայ, եթե իմանա մայրենին ոչ միայն խոսելով, այլև գրել-կարդալով։ Մեսրոպատառ հայերենը Ոսկեդարից եկող պարգև է ամեն հայի համար։
Կարդալ ու գրել հայերեն նշանակում է լայնացնել հայի աշխարհընկալումը և խթանել նրա ընդունակությունների առավել զարգանալուն։
Հիշենք մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի պատգամը հայ երիտասարդներին. «Ձեզ եմ ասում, Ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք, Ձեր անունին մեռնիմ, Ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, Ձեր լեզուն, Ձեր հավատը ղայիմ բռնեցեք»։
Մաղթում եմ բարի երթ՝ հավատով ու նվիրումով։
— Աելիտա Դոլուխանյան
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ողջույնի խոսք
Առաջին ճիչով է ազդարարվում մանկան ծնունդը, առաջին բառով է բացվում լեզուն, առաջին քայլով է սկսվում նրա ճանապարհը և հետո ամրացած ոտիկներով կանգնում է իր հողին, «ամրացած ձեռիկներով դրոշ է բռնում» և վստահ շարժվում առաջ։ Այսօր լսվում է «Սփյուռքի թերթ» ամսաթերթի առաջին ճիչը, հնչում է առաջին բառը։ Առաջին քայլի զարկն է սա՝ հնչեղ, ոգեղեն։ Ծնունդդ բարի, երկար սպասված սիրելի՛ թերթ. հեռավոր ափերում ապրող մեր հայրենակիցներին տար Սերը՝ հայկական, Ցավը՝ հայկական, Ոգին՝ հայկական։
Կեցցեն այն նվիրյալները, որոնք արարել են քո ծնունդը, ամենուր ծիածանում են հայ բառն ու հայ երգը, որոնք մեզ են վերադարձնում միակ Աստվածայինը՝ մեր հացը հանապազօր՝ մեր լեզուն։ Աղոթք և օրհնանք քո անկանգ երթին։
— Սուսաննա Աբազյան
Բրյուսովի անվան համալսարանի դասախոս
Ջերմորեն ողջունում եմ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի ստեղծումը, նրա մուտքը թվային աշխարհ։ Կարևորում եմ թերթի մուտքը հայաշխարհ։
Հսկայական անելիքներ ունի հայ սփյուռքը հայապահպանության գործում։ Բարդ, տքնաջան և ամենօրյա նվիրյալ աշխատանք է սպասում թերթի հրապարակումը նախաձեռնողներին։
Յուրաքանչյուր երկիր, համայնք հայկական կրթության իր խնդիրներն ունի, իր յուրահատկությունները, ավանդույթները, հայապահպանության իր փորձը, հաջողություններն ու անելիքները։ Համայնքներ կան, որոնցում հայկական դպրոցների երկարատև ավանդույթներ կան, որոշ համայնքներ ունեն ամենօրյա դպրոցներ և կամ միօրյա դպրոցներ, հայերենի խմբակներ, դասընթացներ, ակումբներ և այլն։ Սփյուռքում այժմ ստեղծվում են հայերենի (արևելահայերենի և արևմտահայերենի) դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսումնաօժանդակ նյութեր, բառարաններ ու բառգրքույկներ։
Տարբեր են նաև հայկական համայնքների և հյուրընկալ պետությունների հարաբերությունները կրթության ոլորտում։ Ամեն բան շատ տարբեր է, մոտեցումներն ու գործելակերպը՝ յուրատեսակ։
Բարեբախտաբար, հայկական կրթության բնագավառում միշտ կան նվիրյալներ, բանիմաց մասնագետներ, ուսուցիչներ, որոնք կենտրոն են դառնում, և որոնց շուրջը համախմբվում են ծնողներ, ազգասեր ուժեր, աջակիցներ․․․ Բայց կարևորն այստեղ հայ մանուկների ներգրավումն է, որ չընդհատվի սերունդների կապը, որ հայերենի շարունակականությունը հանկարծ չկտրվի, որ հայ մարդկանց համար Հայաստանը մնա իբրև անմար փարոս, իսկ հայերենը՝ հայ մշակույթի բանալի։
Մաղթում եմ, որ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթը դառնա սփյուռքի և հայրենի ուսուցիչների աշխույժ հանդիպավայր, շահագրգիռ քննարկումների կարևոր հարթակ, փորձի փոխանակման ու տարածման միջոց, մանկավարժական խնդիրների արծարծման և լուծման ժամանակակից գործիք։
Կուզենայի, որ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթը լինի դասավանդողի, հայ ծնողի և աշակերտի առաջին խորհրդատուն և օժանդակողը։
— Դավիթ Գյուրջինյան
Հայերենագետ, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
Բարի՜ երթ…
Սփյուռքի ուսուցչի համար յուրաքանչյուր նախաձեռնություն արժանի է գովեստի, հատկապես որ ստեղծվում է երկար սպասված «Սփյուռքի դպրոց» առցանց թերթը, որի հիմնանպատակն է սատարել ուսուցիչների աշխատանքը, բարձրացնել Սփյուռքում հայեցի կրթության արդյունավետությունը, դառնալ ուսուցիչների, աշակերտների և ծնողների ջերմ զրուցակիցն ու հուսալի խորհրդատուն։
«Սփյուռքի դպրոց»-ն իր շուրջը կհամախմբի Սփյուռքի կրթական համակարգի շահագրգիռ անձանց և պատասխանատուներին։ Սա երկխոսության մի հարթակ է, ուր կներկայացվեն կարծիքներ, տեսակետներ, և դրանց շուրջ տեղի կունենա արդյունավետ քննարկում բարեջան մասնագետների և կրթության նվիրյալների կողմից։ Այն առավել շահեկան կլինի գործող ուսուցիչների համար, քանզի նախաձեռնողներից մեկը «Սփյուռքի դպրոց» թերթի գլխավոր խմբագիր Երազիկ Հարությունյանն է. նա երկար տարիներ ի մոտո ծանոթ է մեր գաղթջախների ուսուցման գործընթացներին, առկա խնդիրներին և տեսնում է դրանց լուծման հնարավոր ուղիներն ու աջակցության այլևայլ ձևերը։
Լիահույս եմ, որ սույն պարբերականը դուռ կբացի դեպի նորարար կրթություն՝ իր բազմաճյուղ հարացույցներով։ Այն մայրենիի ուսուցման նորագույն մոդելներ կառաջարկի մեր ուսուցիչներին, կզրուցի նրանց հետ, կներկայացնի դասի նորարար տեսակներ, QR ծածկագրերով կներկայացնի արհեստական բանականության գործիքների կիրառումը դասագործընթացում։
Պատրաստ ենք մեր փոքրիկ լուման ի սպաս դնելու այս ազգաշահ գործին։
Սեր և բարություն բոլորիս, աստվածային օրհնություն մեր սաներին և նրանց ծնողներին։
— Հարգանքով՝ Աշոտ Գալստյան
բ.գ.դ., պրոֆեսոր











