ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մայրիկների հայտնի արտահայտությունները

​

Մայրիկ. «Ջարդի՛, ջարդի՛, ես ու հերդ միլիոնատեր ենք, նորից կառնենք»։

Երեխա. (Մայրիկներն ասում են այդպես, բայց միևնույն է՝ նորից առնում են)։

​Մայրիկ. «Ճի՛շտն ասա, չեմ բարկանա»։

Երեխա. (Բայց ճիշտն ասելուց հետո գրեթե միշտ բարկանում են)։

​Մայրիկ. «Աղոթի՛ր, որ էս հետքը շորիդ վրայից մաքրվի»։

Երեխա. (Սկսվե՜ց)։

Մայրիկ. «Երեխա կունենաս, նոր ինձ կհասկանաս»։

Երեխա. (Դե, եթե իմ նմանը լինի, հաստատ կհասկանամ)։

​Մայրիկ. «Հիմա որ բոլորը գնան կամուրջից գցվելու, դու է՞լ ես գնալու»։

Երեխա. (Հա՛, ես էլ հենց կգնամ ու կընկնեմ)։

​Մայրիկ. «Կարո՞ղ է՝ գիտես ընկերուհիդ եմ, որ տենց ես հետս խոսում»։

Երեխա. (Ու դա այն դեպքում, երբ դեռ ոչինչ չես հասցրել ասել)։

​Մայրիկ. «Հիվանդանաս՝ տիրություն չեմ անելու, լա՛վ իմացի»։

Երեխա. (Դա նշանակում է՝ մնում ենք տանը, իսկ դրսում շատ գեղեցիկ ձյուն է)։

​Մայրիկ. «Վերջին անգամ եմ ասում…»։

Երեխա. (Բայց բոլորը գիտեն, որ դա երբեք «վերջինը» չի լինում)։

Մայրիկ. «Դասերդ արե՞լ ես»։

Երեխա. (Օրվա ամենավտանգավոր հարցը)։

Մայրիկ. «Հագնվի՛ր, կմրսես»։

Երեխա. (Նույնիսկ այն դեպքում երբ դրսում +35 աստիճան է)։

Մայրիկ. «Սաղ օրը հեռախոսի մեջ ես, հեռախոսը քի՛չ խառնի»։ 

Երեխա. (Մայրիկի հավերժական պայքարը)։

Մայրիկ.«Քեզանից շատ ավելին եմ սպասում»։

Երեխա. (Միաժամանակ մոտիվացիա և մեղմ սպառնալիք)։

Մայրիկ. «Երբ ես քո տարիքին էի…»։

Երեխա. (Սկսվեց լեգենդար պատմությունը)։

Մայրիկ «Տանը կխոսենք» 

Երեխա. (Ինչը նշանակում է, որ տանը դու քո հալը կտեսնես)։

Մայրիկ. «Ես քեզ համար եմ ասում»։

Երեխա. (Ու իրականում ճիշտ են)։

​Մայրիկ. «Ես քեզ շատ եմ սիրում»։

Երեխա. (Սրանք օրվա ամենաջերմ խոսքերն են, իրականում մայրիկները միշտ ճիշտ են)։

Գոհար Զոհրաբյան


Թողնել պատասխան