Հայկական ավանդական խաղ՝ «Քարկտիկ» («Ճուտ»)

Առաջին հայացքից հեշտ թվացող, բայց գործնականում բավական դժվար տրվող խաղ: Մենք վաղ տարիքից ժամերով խաղում էինք ու չէինք ձանձրանում: Շատերն այնքան վարժ էին խաղում, որով հիացնում էին անգամ հակառակորդին: Շատ արդյունավետ է մատների ճկունության, արագաշարժության, արագ կողմնորոշվելու հմտության զարգացման համար։
Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը, հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար, մեկնուկ, երկնուկ, թաք ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։
Մարինե Մկրտչյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մոռացված խաղեր՝ քարկտիկ
Քարկտիկը հայկական ավանդական մոռացված խաղերից մեկն է, որը խաղում էինք մեր մանկության տարիներին։ Այն խաղում էին դեռահաս աղջիկները, երբեմն, նաև տղաները՝ 2-5 հոգով, հինգ կլոր քարերով, իսկ հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ, որը նույնպես հին ավանդական հնար է։ Քարկտիկը բաղկացած է յոթ փուլից։
Առաջին․ վերցնել քարերից մեկը և ամեն անգամ նետելով վեր՝ վերցնել մեկական քար։
Երկրորդ փուլում քարերը պետք է վերցնել զույգ-զույգ։ Այս դեպքում քարերը պետք է այնպես փռել, որ հնարավորին չափ զույգ-զույգ դասավորված լինեն իրար մոտ։
Նույնը կատարվում է երրորդ փուլում։ Քարերը վերցնում են երեքը միասին, մեկը՝ առանձին։
Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դրվում է գետնին։
Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։
Հինգերորդ փուլում բոլոր հինգ քարերը պետք է վեր նետել և բռնել ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ բռնել ձեռքի ափով։
Այս փուլը կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.
ա. վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։
բ. քարերն անց է կացնում զույգ-զույգ։
գ. քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։
դ. քարերն անց է կացնում չորսը միասին։
Խաղացողը համարվում է պարտված, եթե մինչև նետած քարի իջնելը չի հասցնում ցրված քարերից մեկը վերցնել կամ չի կարողանում բռնել նետածը։
Պարտվողը հաջորդ հերթում խաղը սկսում է առաջին գործողությունից, անկախ նրանից, թե երբ է ձախողել։
Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։
Սիլվա Հարությունյան
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թողնել պատասխան