Բելա Վալերիկի Սահակյան

Ծնվել եմ ԼՂԻՄ-ի Մարտակերտ քաղաքում։ Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, լրագրող։ 20 տարի աշխատել եմ Հայաստանի, ապա Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 2 դպրոցում։ Թղթակցել եմ բազմաթիվ հայկական թերթերի։ Ստեղծագործում եմ։
Այժմ ապրում եմ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ քաղաքում։ Առցանց դասավանդում եմ հայերեն։ Սիրով ստանձնել եմ թերթի փոխխմբագրի պաշտոնը։
Ինձ համար առանձնահատուկ է «Սփյուռքի դպրոց» առցանց թերթը. այն հնարավորություն կտա պատմել Սփյուռքում արարող այն ուսուցչի անմնացորդ նվիրումի մասին, որը երբեմն ատամներով է պաշտպանում ու պահպանում իր կրթօջախն ու մայրենին։

Թողնել պատասխան