Համեղ դաս

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկ քաղաքի թիվ 1 գիմնազիա, երկրորդ դասարան

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկ քաղաքի Ստրելցով Պավել Վասիլևիչի անվան ճեմարան, տարրական դասարան (3-րդ)
Մեր լավաշ հացը մեր պարզությունն է,
Որ բաց ենք անում ամենքի առաջ,
Մեր լավաշ հացը մեր պատմությունն է՝
Կրակի բոցում թրծված ու հառնած:
Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է,
Համբերությունն է մեր կարկտահար:
Մեր լավաշ հացը մեր էությունն է,
Մեր հաց-հավատը՝ աղոթք ու նշխար:
Մեր լավաշ հացը մեր սրբությունն է,
Երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ․․.


Ռուսաստանի Դաշնության Վոսկրեսենսկ քաղաքի «Մեսրոպ Մաշտոցի» անվան մեկօրյա հայկական դպրոց երկրորդ դասարան
Ռուսաստանի Դաշնության Կոլոմնա քաղաքի «Հայաստան» կիրակնօրյա դպրոց երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններ
Լավաշի հմայքը ոչ միայն հացի բուրմունքն է, այլև մեր արմատների պատմությունը։
2025 թվականի նոյեմբերի 27-ին և 30-ին քաղաք Վոսկրեսենսկի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա և Կոլոմնայի «Հայաստան» հայկական դպրոցներում անցկացվեց բաց դաս-միջոցառում՝ «Հայկական ավանդական լավաշի թխման արարողակարգը» խորագրով: Այն դարձավ փոքրիկ տոն: Երեխաները այնպիսի ջերմությամբ և սիրով ներկայացրին լավաշի թխման արարողությունը, որ կարծես նրանց ձեռքերում ծնվեց ոչ միայն տաք հացը, այլև ամուր կապը հայրենիքի հետ, սերը՝ դեպի ազգային արժեքները։
Լավաշը մեզ համար պարզապես հաց չէ․ այն մեր պատմության ու արմատների կենդանի շունչն է: Այդ օրը զգացվեց, թե որքան ուժեղ է այն ժողովուրդը, որը փոխանցում է իր ավանդույթը սերնդեսերունդ:
Սա մեր փոքր, բայց մեծ սրտով ու ոգով կատարած քայլն էր՝ պահելու և փոխանցելու հայկականի շունչը: Մեր ուժը մեր ավանդույթների պահպանման և դրանք նոր սերնդին փոխանցելու մեջ է։
Նուշիկ Հակոբյան, միջոցառման կազմակերպիչ, Կոլոմնայի դպրոցի ուսուցչուհի, Վոսկրեսենսկ քաղաքի մեկօրյա դպրոցի հիմնադիր — ուսուցիչ

Leave a Reply