ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Դիլիսկայի շունչը

 ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայրենիք…

Ինչքա՜ն քնքշություն կա այս մեկ հատիկ բառի մեջ, ինչքա՜ն սեր ու հիշողություն։

Իզուր չէ, որ հայ գրականության փառքն ու պսակը վայելող Ավետիք Իսահակյանն ասել է «Հե՜յ, ջա՜ն,հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես…»,  խելագարված ամբոխների երգիչ Չարենցը՝ «Ես իմ անուշ Հայաստանի», իսկ հայ ազգի վշտից հառնած Հովհ. Շիրազը՝  «Պանդուխտ կերթանք, հովերն ասին…Ազիզ պահեք հայոց լեզուն» ․․․

Անհայրենիք մարդ չկա, իսկ հայրենիքը ուրացողներ շատ կան։ Մենք յուրաքանչյուրս պետք է պահենք և շենացնենք մեր հայրենիքը։

Ես ծնվել և մեծացել եմ Վրաստանում, Ջավախք լեռնաշխարհի մի գողտրիկ անկյունում, որն ինձ համար ամենալավ ու չքնաղ տեղն է։ Այստեղ են գտնվում Աբուլն ու Մթին սարերը, Փարվանա լիճն ու Թափարվան գետը, մեծն բանաստեղծ Հովհ. Թումանյանի Թմուկ բերդը և էլի շատ ու շատ վայրեր։

Ուրախ եմ, որ ծնվել ու ապրում եմ մեծ հանճարներ Ջիվանու, Դ. Դեմիրճյանի, Վ. Տերյանի, Գուսան Հավասու և էլի շատ ու շատ հանճարների հայրենիքում։

Ճիշտ է, ես հայ եմ, Հայաստանն էլ է իմ հայրենիքը, նրա վիշտն էլ է իմ վիշտը, բայց ծննդավայրս Վրաստանն է։ Ես երազում եմ իմ հայրենիքը տեսնել միշտ գեղեցիկ ու չքնաղ, ոչ մի պատերազմ ու թշնամանք չլինի հայրենիքիս հանդեպ։

Մենք էլ Արցախ աշխարհի նման գաղթի ճամփան չբռնենք, չթողնենք հայրենի տուն ու տեղ, պանդխտության ցուպը ձեռքներիս հեռանանք հայրենիքից՝ երազելով, որ մի օր կվերադառնանք հայրենի տուն։

Իմ հորդորն է բոլոր մարդկանց, որ չլքեն իրենց հայրենիքը, հայրենի հողում ցանեն իրենց սերմը, տնկեն իրենց ծառերը։ Օտար հողում շինած տունը և տնկած ծառը ուրիշինն է, մե՛րը չէ։

Եկեք միասին շենացնենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը, մեր չքնաղ Ջավախքը, որ դարերի խորքից հառնի ու բարձրանա իր լեզվով ու մշակույթով։

Հավերժ փա՛ռք իմ հայրենիքին։

Երկու հայրենիք, որոնց մի մասնիկն եմ ես։ Եվ այն պիտի շենացնեմ իմ լավ սովորելով ու հասարակությանը արժանի գործ կատարելով։                         

Ֆատիմա Եզոյան, VII դասարան

Վրաստանի Հանրապետության, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Դիլիսկայի №1  հանրային դպրոց, Հայոց լեզվի և գրականության ավագ ուսուցչուհի` Վարդենիկ Գաբրիելյան

ՄԵՐ ՍՈՒՐԲ ՏԱՌԵՐԸ

Նայի՛ր, հիացի՛ր, ի՜նչ գեղեցիկ են,
Ի՜նչ հրաշագեղ են հայոց տառերը,
Շքեղ ու վեհ են, նաև ահեղ են
Հայոց տառերը։
Օրհնված վահան են, նետ ու աղեղ են,
Աղոթք ու տաղ են, դեղ ու դարման են
Ու աննման են հայոց տառերը։

Ի՜նչ գեղեցիկ են.
Երկնային քանդակ,
Նկարչություն են տիեզերական,
Զարդ ու պատկեր են,
Նախշազարդ գիծ են,
Հպարտություն և անպարտություն են
Հայոց տառերը։

Կյանքով լեցուն են, լույս են ու հույս են,
Պարծանք ու կրակ, հանճարի ճար են
Ադամանդաշար հայոց տառերը,
Թանկ ու անգին են, դրախտային են,
Ինչքա՜ն անբիծ են, սուրբ ու նշխար են
Հայոց տառերը։

Արևիկ Կարախանյան, VII դասարան

Ախալքալաքի մունիցիպալիտետ, Դիլիսկայի №1  հանրային դպրոց, Հայոց լեզվի և գրականության ավագ ուսուցչուհի` Վարդենիկ Գաբրիելյան

ԴՊՐՈՑԱՄՈՒՏ

Ամենամյա տոն է այսօր
Մեր հարազատ դպրոցում,

Այս հարկի տակ մենք մեծ սիրով

Առաջին դասարան ենք ընդունում։

Դիլիսկայի լույս-փոքրիկնե՛ր,

Բարի գալուստ ենք ասում,

Մեծ հույսեր ենք ձեզ հետ կապում,

Գիտելիքներ նվիրում:

Ծնողներիդ որոշումը գովեստի է արժանի,

Հայ մանուկը հաստատ պիտի հայոց դպրոց հաճախի,

Որ իր գյուղի և իր ազգի 

Փառքն ու պատիվը պահի։

Սվետլանա  Կարախանյան, VII դասարան

Ախալքալաքի մունիցիպալիտետի, Դիլիսկայի №1 հանրային դպրոց 

հայոց լեզվի և գրականության ավագ ուսուցչուհի `Վարդենիկ Գաբրիելյան։

Responses

  1. Rima Avatar
    Rima

    Հիանալի խոսքեր ❤️❤️❤️

  2. Nare Avatar
    Nare

    Հպարտություն է, որ մեր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էլ մասնակցում և թղթակցում է այս հրաշալի պարբերականի լույս ընծայմանը։

    1. Sona Avatar
      Sona

      Անչափ հուզիչ և հայրենաշունչ… Շնորհակալություն մեր արժեքները վառ պահելու համար։ 👏❤️✨️

  3. Sona Avatar
    Sona

    Անչափ հուզիչ և հայրենաշունչ… Շնորհակալություն մեր արժեքները վառ պահելու համար։ 👏❤️✨️

  4. Vardenik Gabrielyan Avatar
    Vardenik Gabrielyan

    Շնորհակալություն` <<Սփյուռքի դպրոց >> էլեկտրոնային թերթի բոլոր նվիրյալ հայերենի ուսուցիչներին,որ աշխարհի բոլոր անդաստաններում վառ են պահում Մեսրոպյան ոսկեղենիկ տառերի ուսուցման ուղին, հայեցի կրթության տալու ևվառ պահելու ազգային ոգին և երգը, պարը, կերպարվեստը։

Leave a Reply