Քրիստինե Սպարտակի Առաքելյան

Ծնվել եմ ՀՀ Հրազդան քաղաքում։ Արմատներս Արցախից են։ Արցախն իմ ուժն ու թուլությունն է միաժամանակ։
Ունեմ բարձրագույն կրթություն՝ բակալավրի աստիճան և շուրջ 30 տարվա մանկավարժական փորձ։ 20 տարի աշխատել եմ Հայաստանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Տասը տարի աշխատել եմ որպես փոխտնօրեն։ 2012 թ․ մասնակցել եմ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին։
Համագործակցել եմ «Գեղամա աշխարհ» շաբաթաթերթի հետ և տպագրել նյութեր ու հոդվածներ։
Շուրջ 16 տարի եղել եմ «Արփունք» թատերախմբի գեղարվեստական ղեկավարը։ Հայաստանի տարբեր մարզերում բազում ներկայացումներով մասնակցել եմ տարաբնույթ միջոցառումների։
Ութ տարի մասնակցել եմ «Նռան հատիկ» փառատոնին և պատանի հանդիսատեսին ներկայացրել «Անուշ», «Հարսնացուն հյուսիսից», «Չիպոլինոյի արկածները» և նման բազմաթիվ բեմականացումներ։
2013 թվականից իմ հայրենանվեր գործունեությունը շարունակում եմ ՌԴ-ում։ Այս պահին ապրում եմ Սարատովի տարածաշրջանի Էնգելս քաղաքում։ Այս տարիների ընթացքում հայերեն եմ սովորեցրել և շարունակում եմ սովորեցնել հարյուրավոր աշակերտների, այդ թվում նաև Եվրոպայի և Ամերիկայի մեր հայրենակիցներին՝ հեռավար ուսուցմամբ։ Պարգևատրվել եմ բազում պատվոգրերով և շնորհակալագրերով։
2020-2024 թթ. հայոց լեզու եմ դասավանդել Էնգելս քաղաքի «Անի» հայ համայնքում։ 2025 թ-ից Էնգելսի «Զարթոնք» հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենն եմ։ 2026 թ. հունվարից դասավանդում եմ նաև Սարատովի «Կռունկ» հայ համայնքում։
Սիրում եմ նաև ստեղծագործել։ Համագործակցում եմ երգիչների հետ։ Ունեմ գրած մի շարք երգեր և շատ բանաստեղծություններ։
«Սփյուռքի դպրոց» թերթի «Ծնողական ժողով» խորագրի պատասխանատուն եմ։

Leave a Reply