Կարոտի երգեր

Հայրենի՛ աղբյուր,
Ես էլ քեզ նման
Ուզում եմ անվերջ
Պարզ պահել իմ մեջ
Օրերս մանուկ
Երկինքը կապույտ…
Ուզում եմ լցվել
Նույն արտ-արոտով,
Որ ինձ էլ նայեն
Մարդիկ կարոտով…
Իմ կարոտները
Թևում են, գնում,
Սարերում մնում…
Ու փարվում նրանց
Քար ու աղբյուրին,
Հովերի բույրին:
Ու կածանները
Գնում են դեպի
Մեր արոտները,
Եվ չեն հագենում
Իմ կարոտները…
Թովիկ Հայրապետյան
Սփյուռքի թոշակառու ուսուցիչ

Թողնել պատասխան