Աղոթք

Տու՛ր մեզ վերջապես առավոտ լուսո,
արեգա՛կ արդար,
Որ այգը պայթի երկունքի ցավից
Մայր Հայաստանի,
Ու վերածնվի աշխարհը Արցախ.
Աշնան ամպերից գարուններ բուրեն,
Սիրո մեղեդին զուռնայից ծորա,
Հարսանիք թնդա,
Ու խաղաղության աղավնի թռցնենք,
Թափ տանք, թափ առնենք,
«Քոչարի» բռնենք։
«Տեր, կեցո՛ զհայս»,
լսի՛ր աղերսս՝
շիրիմներ չտաս.
Չէ՞ որ քոնն են փառք ու արքայություն…
Թող ամեն ամիս դառնա մի մայիս,
Ու հաղթանակի շեփորի ազդը
պահի մեզ զգաստ։
Եվ յոթ տարի անց
թող սեղան նստի իր յոթը որդով՝
Ամեն հայ զինվոր ու ամեն մի հարս։
«Տեր, կեցո՛ զհայս…»
Գալինա Սարգսյան,
Կրասնոդարի №1 հայկական դպրոցի հիմնադիր,
Հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի, թարգմանչուհի

Թողնել պատասխան