ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Խճմտանքով եղիլ ին առաջվան մաշդիկը

Խաչքար, որը տեղափոխվել է Անիից Ղրիմ, ապա՝ Դոնի Ռոստով։ Այժմ գտնվում է վերջինիս Սուրբ Խաչ եկեղեցում։

Առաչվան մաշդիկը շատ խճմտանքով մաշդիկ էղիլ ին։ Հանա Տոլոխյան Վարդանուշը՝ Արշալույս Տոլոխյանին կնիկը, Աստված ողորմե հոգիները։ Սաղ ժամանակը ինձի պատմիլ էր։

Վարդանուշին մորը մեծան խիստ ճոմերթ, խճմտանքով մեծա էղիլ է։ Քանի հատ կով ունեցիլ ին։ Մեկ հատ կովերը ծախիլին նը, մեծային թանկ էրվնցիլ է։

— Հածո, — ասիլ է էրկանը, — խաթի թանկ չեղավ ծախածներս, չենե ֆոշտինա հետը տայինք։ Ինքերն ալ խաթի խարիբ ապրած մաշդիկ ին։

Վարդանուշին Իսկուհին մեծան ալ Սուխարիյան Ասվատուր պապիին կնիկը, նույնպես, մաշդու սալթն ա հասնիմ տեյին կեցած մեծա էղիլ է։ Դացա էշտին դեզեն սալթն ա բաքսած էղիլ է։ Իսկուհին մեեծային էրիկը՝ Ասվատուրը խճմտանք չունեցող մաշդ էղիլ է։

— Սյա, աս քշեր էշտին դեզին քովը խարավուլ պիտ կենամ տապոռով, էշտը գողծողին պիտ սպանիմ, — ասիլ է կնկանը։ Նայա խեղճը ադկից առչով ալ գիտցած էղիլ էշտը գողցողին, բայց էրկանը ասած էղաց չե։ Գողծողը հեռույի մաշդ էղաց չե։ դիրացինը էղիլ է։ Խեղճները խարիբ մաշդիկ  էղիլ  ին։ Կովերուն ուտելու բան ունեցած չին, դացանն ալ շատ էղիլ է։ Մաշդը կամաց-կամաց կրիլ է շտե։

Էրկանը մեն գաղտոտ կեշտա իդա դիրացինին տունը և կասե․

-Եղիշե խուզիս, աս քշեր մի գա մեր յոռոխ էշտ գողնալու, Ասվատուր էմճետ էշտին քովը տապոռով պիտ լա, նա ասըտ-անըտ չիգիտցած մաշդ է։ Կզարնե, կսպանե։

Իդպես մաշդիկ նոմայ էղիլ ին, մաշդ մեղկացող։ Խարիբ մաշդոցը հասաց։ Մեմալ կնայիս, քշերով գաղտոտէն խարիբ մաշդոցը յոռոխ տարիլ ին չուվալով  յա ալուր, յա ապրանք դրիլ ին։ Բահեր ցանի ժամանակ ալ ցանելու ապրանք տուվիլ ին խարիբներուն։ Իտպես մեմեծկի հասած էղիլ ին գեղի մաշդիկը։

Անիից հայտնաբերված աղջկա հագուստ։ Լուսանկարը՝ Հ. Առաքելյանի


ԳԵՎՈՐԳ   ԼՅՈՒԼԵՃՅԱՆ,  «ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» գրքից, Դոնի Ռոստով, 2008, էջ 82-83

Leave a Reply