Հայոց լեզու

Հայոց լեզուն անգին գանձ է,
Հայոց լեզուն դիրք ու սանձ է,
Հայոց լեզուն նուրբ ու քաջ է,
Սոխակի երգ ու կարկաչ է։
Հայոց լեզուն հեռվում ապրող
Պանդուխտներին կանչող զանգ է,
Հայոց լեզուն մեզ հայ պահող
Ամեն ինչից վեհ ու թանկ է…
Հայոց լեզուն լուռ մորմոք է,
Անարդարի դեմ բորբոք է,
Շատ հպարտ ու առնական է,
Եվ ինչու՞ չէ՝ տիրական է:
Հողին կպած հին արմատ է,
Հու՛յս է, սե՛ր է ու հավատ է,
Մասիսիս պես՝ վեհ ու սեգ է
Արաքսիս պես ՝
հավերժ հոսող վարար գետ է…
Ինչ էլ ասենք, անչափ քիչ է,
Իմ մայր լեզուն … ամե՛ն ինչ է։
Գոհար Էլբակյան, ք․ Գելենջիկի Հայկական դպրոց

Թողնել պատասխան