ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Գարուն է արդեն

Ձմեռը անցավ, գարուն է արդեն, 

Պես-պես գույներով ծաղիկ է բուսնել, 

Սարեր ու դաշտեր գույնզգույն հագած՝  

Բնության գրկում զարդեր են դարձել:

Սոխակն է երգում կանաչ պարտեզում.   
Ձայնով անուշիկ վարդերին գովում,  
Բյուր թռչունները ուրախ ծլվլում,
Գեղանի գարնան գալն են ողջունում:

Ու այս գեղանուշ գարնան օրերում,  
Կենդանությունն է ամենուր եռում, 
Մարդ, ծառ ու ծաղիկ, թռչուն, անասուն  
Բոլորը ուրախ գարուն են շնչում:

Հայաստանում էլ գարուն է հիմա,
Ուրախ, ծաղկաշատ ու անուշ գարուն։  
Այնտեղ էլ հիմա ծաղկել են, փթթել   
Անտառ ու այգի՝  ծաղկունքով սիրուն:   

Ծաղկի՛ր մեզ համար դու հավերժորեն 
Հայրենի դաշտեր, հույսեր լիության,  
Հայրենիք անու’շ, շեն տուն հայության,  
Գարունքով դարձի’ր ծաղկա՛ծ բուրաստան:

Կարինե Եսայան

Response

  1. Anahit Avatar
    Anahit

    ❤️❤️❤️

Թողնել պատասխան