Խեղճ մշակը

Ծառա եմ մեծ աղի մոտը,
Կապած էր իմ ձեռն ու ոտը,
Վերջանա աղանուն հոտը,
Խեղճ մշակ եմ, ես ո՞ւր գնամ։
Աղաս ինքը կապրի Բախի,
Ես մշակ եմ առանց հախի,
Շավարշ իստից թող ու փախի,
Թե որ փախչիմ, ես ո՞ւր գնամ։
Պայման ենք արել մի տարի,
Ժամկետըս է մինչ զըրմարի,
Ինձ պետք է տա փութըմ գարի,
Վարձքս թող տա, ես տուն կգամ։
Ժողովրդական խաղիկներ, ասացող
Շավարշ Կարախանյան
գ.Դիլիսկա , 1930թ.

Թողնել պատասխան