ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վիշտդ երգ է, ցավդ՝ շուրջպար,
Հույսդ' սաղմոս, իմ Հայաստա՜ն...
Ո՜ւր նայում ես՝ ձոր է ու սար,
Յուղաներկով ներկված անտառ։
Ծառն է ծաղկում քարից անգամ,
Դրախտավա՜յր իմ Հայաստան։
Դու Սե՜ր ես, լո՜ւյս անբովանդակ,
Անբավ, անեզր, անվախճան,
Դու՝ ներշնչանք հոգուս անսպառ,
Տաղ ու աղոթք, իմ Հայաստա՜ն։
Բաժանում, տխրություն ու թախիծ
Դարձյալ գիշեր է մութ, սառնաշունչ,
Հեծում է քամին հառաչող,
Ցավը բրդյա վերմակում
Գալարվում է անզուսպ ճիչով։
Վայում էր գիշերը տխուր
Անձրևի արցունքով լալագին։
Խճուճ թելի պես խառնակված՝
Ղողանջում են մտքերս անգին։
Բաժանում... տխրություն ու թախիծ..
Անձրևի երեք քույր անբաժան,
Պատարագ են երգում, հրաժեշտ
Ամեն օր մինչև այգաբաց։
Կարթնանամ արևից մի քիչ վաղ,
«Բարի լույս» կասեմ բոլորին։
Կհագնեմ իմ զգեստը կանաչ,
Կգնամ բախտիս հետևից։
Բաժանում… տխրություն ու թախիծ
Կթողնեմ վերմակի տակ բրդյա,
Թող քնեն, որ գիշերը նորից
Հիշեցնեն ճանապարհս անցած։
Բելա Սահակյան
ուսուցիչ

Leave a Reply