ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Մի օր պապիկի գյուղում (Գյումրվա բարբառ)

Մէ օրըմ, առավոտ շուտ, Բասեն գյուղի Գրետա տատն իրա հարսների` Հերիքնազի ու Բավականի հետ տան գործերը կեներ։ Լվացքը փռելուց սկսեց հարևանների հետ բամբասել  իրա հարսներից։

— Թամբալի մեկն են հարսներս, հեչ բանըմ չեն կռնա էնեն։ Սաղ գործերը վրես են։ Տասը տարվա մեջ ավել բռնել չսորվան։ Էրթամ, էրթամ, լվացքս փռեմ, չորցավ։

Էդ րոպերին, երբ լվացքը կփռեր, Գրետա տատը տեսավ, օր հեռվից երկու ջահել ջիվան տղա գուկան։ Սկսեց ուշադիր նայել իրանց։ Լսեց, օր Մոսկվայից են եկել` պապու հոր տուն, ու իրանցից մեգն էլ իրա մասին կխոսար ու մատով ցույց կուդար Արտավազդ պապու սիրած ալ կարմիր պամադի գույնը։

— Բարև՜, Գրետա՜ տատ, ի՞նչ կենես։
— Վա՜յ, բարև՛, բարև՛, բա՜լա ջան, դու հո Արտավազդի թոռը չե՞ս։
— Ես Արտավազդի թոռն եմ։
— Լռիվ պապդ ես։ Էն էլ ամեն օր կըսեր՝ ի՞նչ կենես, Գրե՜տ ջան։ Ուտանասուն տարի նույն գործը կենեմ, այ բալա ջան։ Ոչ գործս է փոխվել, ոչ աշխատավարձս, ոչ էլ պամադիս գույնը։ Դու էն ըսա, այ պստիկ Արտավազդ, պապուդ արվեստը շարունագե՞ս գը։
— Մենակ արվեստը չէ, իրա արհեստն էլ կշարունագեմ, Գրետա՛ տատ։
— Դե ըլը Արտավազդիս սիրած «Բասեն բարի» պարը պարե՛, ես տեսնիմ։
— Կպարեմ, եթե դու էլ պարես։
— Լռիվ պապդ ես, էն էլ առանց ընձի հեչ չէր պարե։ Ինչքան պար կար իրար հետ կպարեինք։ Էն տատդ էլ, օղորմի՜ քեզի, Օֆի՛կ ջան, սաղ օրը կխանդեր, չիդեմ ընչի։

Հարսներիս կանչեմ, թող իրանք էլ պարեն։   

Կանչեն գը հարսներին ու սկսենգը պարել «Բասեն բարի» երգը։

— Գրետա՛ տատ, երկար ճանապարհ ենք եկել, կոֆե կռնա՞ս տաս։
— Ի՞նչ կոֆե, ա՛յ Արտավազդ, օրը ճաշ դառձավ, թամբալ հարսներս ոչ գնդերն են էրել, ոչ էլ լավաշն են թխել։
— Ոչի՛նչ, Գրետա՛ տատ, — ասում է Արտավազդի ընկերը, — հըմի հարսներդ սաղ գործը կենեն։
— Այ հարսնե՜ր. Եկե՛ք օգնեք, լավաշը թխե՛ք, ձեր մարդկանցն էլ կանչե՛ք, թող գան թոնիրը վառեն։
— Օր մարդիկը ըստեղ էղնին, գուկան, բա չե՞ն գա։
— Բա ու՞ր են։
— Խոպան։
— Մարդիկ ըստեղ չեն, մենք մանչ ունինք, ախչի՛, գնա մանչիս բե՛ր։

Գալիս է սիրուն, խուճուճ մազերով մանչը, բերում է գնդերն ու Գրետա տատի հետ սկսում երգել ու լավաշը թխել ։

— Կոֆեն խմեցինք, լավաշը թխեցիք, մե համով — հոտով ղափամե էղներ, կուտեինք։
— Հա՜, հա՜, գնա՛, տղե՛ս, էն մեծ ղափամեն բե՛ր։

Մանչը ղափամեն կբերե, կուդեն ղափամեն ու մէ լավըմ քեֆ կենեն։

«Գտնված  երազ» կրթամշակույթային կենտրոնի փոխտնօրեն` Մարինե Հակոբյան

Leave a Reply