Վարդենիկ Հայկի Գաբրիելյան

Ծնվել եմ 1961 թվականի հունիսի 9֊ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Մանկությանս տարիներին մորս անժամանակ մահվան պատճառով որբացել եմ, ինչը նշանակալի ազդեցություն է ունեցել իմ աշխարհընկալման, արժեքների և բնավորության ձևավորման վրա։ Ինձ և մեծ քրոջս մեծացրել է մայրական տատիկս։
Գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ Դիլիսկայի միջնակարգ դպրոցի 10֊րդ դասարանը։ Իմ նախընտրելի առարկաները եղել են հայոց լեզուն, գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը և արվեստի պատմությունը։ 1982թ․ ավարտել եմ Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը։ 2006թ. ստացել եմ երկրորդ կարմիր դիպլոմս` բանասերի որակավորմամբ։
Երեսուներեք տարի է՝ դասավանդում եմ Դիլիսկայի թիվ մեկ հանրային դպրոցում, հայոց լեզվի և գրականության ավագ ուսուցչուհի եմ։ Դասավանդման երկար տարիների ընթացքում մեծ ուշադրություն եմ դարձնում աշակերտների լեզվամտածողության, գրական ճաշակի և ստեղծագործական ունակությունների զարգացմանը։ Կարևորում եմ ժամանակակից մեթոդների կիրառումը, աշակերտակենտրոն մոտեցումը և ստեղծագործական աշխատանքների խրախուսումը։
Իմ սաները հանդես են եկել գրական բազմաթիվ նախաձեռնություններով և շատ անգամ են հաղթել տարբեր մրցույթներում։
Ունեմ բազմաթիվ գովասանագրեր, պատվոգրեր, հավաստագրեր։ Դպրոցի տնօրենի կողմից ստացել եմ բարձր պարգևներ։
Հայեցի դաստիարակության հարցը ես անսահման կարևորում եմ։ Հայոց սրբադասված զոհերին ձոնված միջոցառումներ եմ անցկացրել երկար տարիներ։
Աշխատանքի մեջ նվիրված եմ, նպատակասլաց, պատասխանատու։ Հավատում եմ, որ ուսուցչի առաքելությունը ոչ միայն գիտելիքներ տալն է, այլև մտածող, արժեքներով զինված սերունդ ձևավորելը։ Դասղեկ եմ, մանկավարժական խորհրդի քարտուղար, հայոց լեզվի մեթոդմիավորման նախագահ, պատի թերթերի խմբագիր։
Չունեմ երեխաներ, սակայն ամբողջ գիտակցական կյանքս նվիրաբերել եմ մեր գյուղի երեխաներին։ Սիրում եմ նրանց և սիրված եմ թե՛ աշակերտների, և թե՛ ծնողների կողմից։
Responses
-
Ասում են՝ կյանքը գիրք է, որը յուրաքանչյուրս գրում է իր ապրած տարիներով: Ձեր կյանքի գիրքը, սիրելի՛ ուսուցչուհի, լեցուն է հայրենասիրությամբ, անսահման նվիրումով և սիրով: Մանկության տարիների ծանր կորուստը Ձեզ չի կոտրել, այլ դարձրել է լույսի ու ջերմության աղբյուր Դիլիսկայի հարյուրավոր երեխաների համար: Դուք Ձեր ամբողջ կյանքը նվիրաբերեցիք մեզ՝ դառնալով մեր ուղեցույցը։ Շնորհակալ ենք, որ կաք, որ դասավանդում եք և Ձեր ստեղծագործական շնչով վառ եք պահում հայ դպրության ջահը։ ♥️✨️
-
Ես հուզմունքով կարդացի իմ սիրելի աշակերտուհուս մեկնաբանությունը։Դա ամենամեծ պարգևն ու գնահատանքն է մայրենի լեզվի ուսուցչուհուն համար։Շնորհակալություն սիրելի Սոնա։Շնորհակալություն մեր ստեղծագործ արարող թիմին`<>էլեկտրոնային պարբերականի խմբագիրների,սրբագրիչներին,համակարգողներին,որ անդուլ աշխատանք տարան այս կարճ ժամանակահատվածում, ստեղծելով ևլույս ընծայման տալով`արդեն թերթի 2֊րդ համարը։Ես խոնարհվում եմ այսպիսի ուսուցիչների համար, որոնքիրենց ջանքերով ստեղծվեցինհայապահպան այս հրաշք թերթը։
Ես այն հայի տունը կերթամ,ով խոսում է հայերեն…։Շնորհակալություն սիրելի մանկավարժներ,աշխարհի անդաստաններում հայկական դպրոց ներստեղծողներևհայ երեխաների ն Մեսրոպյան ոսկեղենիկ տառերի ուսուցանող`ջահակիրներ։

Leave a Reply