Հայերեն խոսէ, հասկանում չում

Մին մարթ բոստանումը կարտոշկա յա ինում վըրելիս։ Մին քանի տուրիստ ըն մուտիկանում ուրան ու սկսում անգլերեն խոսելը։
— Հայե՜րեն խոսէ, հըսկա՜նում չում քու լեզուտ, — ասում ա շինացին։
Մին օրիշ տուրիստ սկսում ա համ ֆրանսերեն խոսելը, համ էլ ծերքավ-վեննավ բացատրելը` հինչ ա օզում ասէ։
Էս դեդոն էլլայա ասում.
— Հայերե՜ն խոսէ, պյան չում հասկանում։
— Երրորդ տուրիստը սկսում ա արաբերեն բացատրել։
Հըլևորը նորից ա ասում.
— Հայե՜րեն խոսէ, պյան չում հասկանում։
Տուրիստները ուրուրըն յեշում ու քոռ ու փոշման քինամ։
Կնեգյը մուտանում ա, ունքերը կիտած ասում.
— Ա՜յ մարթ, վար քեզ ասում ում լեզու սըվերե, տրա հետի յում ասում, վար մարթու նհետ կարաս խոսես, հասկանաս։
— Է՜, ա՜ պառավ, վար տահանք 100 լեզույին գյուդում, կըրեցի՞ն բացատրեն՝ հինչ ըն օզում։ Գործէ՛տ կաց, հենց տու ապրես։

Leave a Reply