Իմ մայրիկ

Մայրի’կ, դու իմ թանկագին ու գեղեցիկ,
Արքունիքում դո՛ւ իմ չքնաղ թագուհի։
Արևի պես դու փայլում ես ու շողում,
Զավակներիդ ուրախություն պարգևում։
Քո բարի ու սևուկ սիրուն աչքերով,
Քո վառվռուն կարմիր ու նուրբ սրտիկով,
Լույս ես սփռում ջերմացնում ու շողշողում,
Արևից էլ բարկ ես այրում, տաքացնում։
Երբ ժպտում ես, աշխարհն իմն է, ի’մ մայրիկ,
Երբ գրկում ես, հրճվում եմ ես, ի՛մ սրտիկ։
Քո համբույրը վարդի բույր է ինձ համար,
Դու վարդից էլ անուշ բույրով, ի՛մ աշխարհ։
Միլենա Կարախանյան
8֊րդ դասարա, Վրաստան,
Ախալքալաքի մունիցիպալիտետի
Դիլիսկայի 1 հանրային դպրոց։

Leave a Reply