Գոհար Վաղինակի Զոհրաբյան

Ես՝ Գոհար Վաղինակի Զոհրաբյանս, ծնվել եմ 1988 թվականի հունվարի 5-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Ունեմ բարձրագույն կրթություն և շուրջ 15 տարվա մանկավարժական փորձ։
Կյանքի ճանապարհը ինձ բերել է Ջավախք, որտեղ իմ մասնագիտական գործունեությունը դարձել է ոչ միայն աշխատանք, այլև առաքելություն։ 2011 թվականից աշխատում եմ Մեծ Սամսարի հանրային դպրոցում՝ որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Իմ նպատակը հայոց լեզվի պահպանումն ու զարգացումն է, ինչպես նաև աշակերտների մեջ մայրենի լեզվի, ազգային արժեքների և ինքնության նկատմամբ սիրո ձևավորումը։
Հավատում եմ, որ լեզուն ազգի հոգին է, իսկ ուսուցիչը՝ այդ հոգին սերունդներին փոխանցող ամենակարևոր կամուրջը։

Leave a Reply