ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Սիրելի՛ ընթերցող,
«Սփյուռքի դպրոց»-ը սպասում է քո թղթակցություններին։ Առաջարկում ենք կիսվել քո մտքերով, ստեղծագործություններով, հոդվածներով, հաղորդումներով, ակնարկներով, եթե դու Սփյուռքում․

✅ դասավանդում ես ուսումնական հաստատությունում,
✅ հաճախում ես հայկական կրթօջախ,
✅ ծնող ես, ում երեխան սովորում է հայերեն,
✅ անտարբեր չես Հայաստանից հեռու ապրող հայի ճակատագրին։
 
Ահա մի քանի հուշում, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել վերլուծություն, տեղեկատվություն, հարցազրույց, զեկույց և այլն գրելիս.

  1. տեղեկատվության իրական հիմք,
  2. հոդվածի արդիականություն,
  3. իրադարձությունների անաչառ, օբյեկտիվ լուսաբանում,
  4. շարադրանքի պարզություն և հստակություն,
  5. տեղեկատվական բնույթի նյութերը պետք է պատասխանեն ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս հարցերին։

Կառուցվածքը.
✅ վերնագիր
✅ գրագետ հայերեն շարադրված նյութը,
✅ հղումներ՝ աղբյուրներին,
✅ հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը,
✅ կրթօջախի, կազմակերպության անվանում,
✅ տիպական որակյալ լուսանկարներ։
 
Ուրախ կլինենք, եթե պատմեք ձեր դպրոցի, ուսուցիչների, միջոցառումների մասին, ուղարկեք ձեր ստեղծագործություններն ու առաջարկությունները։
Բոլոր հոդվածները, նկարները, բանաստեղծությունները և նյութերը ուղարկեք «Սփյուռքի դպրոց» թերթի էլեկտրոնային փոստին։

armeniandiasporaschool@gmail.com

Սիրով`
«Սփյուռքի դպրոց» էլեկտրոնային թերթի խմբագրություն