ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Անահիտ Ռոբերտի Սաֆարյան

Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Նեղ մասնագիտացումս հայոց պատմությունն է։ 2015 թվականից ի վեր հետբուհական կրթությունս եմ շարունակում Եվրոպայում, նախ՝ Բեռնի, ապա՝ Վիեննայի համալսարաններում։ Գիտական թեզիս թեման 17-րդ դարի հայկական ինքնությունն է։

Սովորելուն զուգահեռ նաև աշխատել եմ Բեռնի համալսարանում, 2017 թվականից մինչ այժմ որոշ ընդհատումներով՝ Վիեննայի համալսարանում, իսկ 2026 թվականի հունվարից սկսած՝ նաև Ֆլորենցիայի համալսարանում։ 

Վերջին տասը տարիների ընթացքում եվրոպական համալսարաններում խորացրել եմ գիտելիքներս հումանիտար ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։ Սա մի նոր գիտակարգ է՝ Digital Humanities (թվային հումանիտար գիտություններ) անվամբ։ Իմ աշխատանքը մասնավորապես վերաբերել է 12-րդ դարի հայ պատմիչ Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» գիտա-քննական թվային հրատարակությանը։ Ավելին այդ մասին՝ https://editions.byzantini.st/ChronicleME/#/Edition/470880։

2018 թվականից աշխատում եմ Վիեննայի Հովհաննես Շիրազ հայկական շաբաթօրյա դպրոցում։ 2025 թվականից պատիվ ունեմ նույն դպրոցում կատարելու փոխտնօրենի պարտականությունները։ Սփյուռքում հայագիտական առարկաների դասավանդման նրբությունները հասկանալու ձգտումից, փորձի փոխանակման, միասին տարաբնույթ հարցերի պատասխաններ գտնելու և խնդիրները լուծելու ցանկությունից դրդված՝ միացա «Սփյուռքի դպրոց» թերթի պատրաստման աշխատանքներին։ Մեծ ուրախությամբ կզբաղվեմ նորագույն տեխնոլոգիաների հետ կապված աշխատանքներով՝ համակարգչային ձևավորում, սույն կայքի կառավարում և այլն։

Leave a Reply