Նաիրա Անաստասի Ասլանյան

Ծնունդով ՀՀ Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղից եմ։ Սովորել և բարձրագույն կրթություն եմ ստացել հայրենիքում։
2002թ-ից ընտանիքով տեղափոխվել ենք ապրելու ՌԴ։
Ամուսնացած եմ, ունեմ հինգ երեխա։
2006թ_ից հավաքելով մի խումբ հայ երեխաների, սկսեցի դասավանդման փորձս։ Ունենալով բարձրագույն իրավաբանական կրթություն՝ ձգտում էի օրինական ձևով իրականացնել Հայագիտության դասավանդումը։ Հետագայում ավարտել եմ մանկավարժական ինստիտուտի Լրացուցիչ դասավանդման բաժինը։
Ներկայումս դասավանդում եմ Հայոց լեզու և Հայրենագիտություն, Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Տենգինկա գյուղի Մշակույթի տանը, Ս.Վ. Սուվորովի անվան N 18 միջնակարգ դպրոցում և Ջուբգա ավանի լրացուցիչ ուսումնական կենտրոնում։
Անձամբ շատ ջանքեր եմ ներդրել, որ կարողանամ Հայոց լեզուն դասավանդել պետական ուսումնական համակարգում։
Սիրով մասնակցում եմ նաև «Սփյուռքի դպրոց» թերթի կազմակերպչական ու ստեղծագործական աշխատանքներին։ Թերթի ստեղծագործական «Արվեստանոց» խորագրի պատասխանատուն եմ։
Ստեղծագործում եմ, հեղինակել եմ մի շարք պատմվածքներ, բանաստեղծություններ և «Հայ ընտանիք» խորագրով հոգեբանական-վերլուծական հոդվածներ։

Leave a Reply