Ազնիվ Վելիխանի Պարոնյան

Հայոց լեզվի ուսուցիչ եմ, հաղթահարել եմ կրթության և մասնագիտական զարգացման մի քանի կարևոր փուլ: Նախ՝ ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որտեղ ձեռք եմ բերել մասնագիտական համապարփակ գիտելիքներ: Ապա՝ 2022-2023 թվականներին բարձրացրել եմ որակավորումս ՄԻԱՆՈ ՊԳՒ-ում՝ «Լինգվիստիկա և միջմշակութային կոմունիկացիա. Հայոց լեզու» ծրագրով: Իրավական և տնտեսագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով անցել եմ նաև բիզնես կառավարման և թենդերների մի շարք դասընթացներ:
Որոշ ժամանակ զբաղվել եմ հասարակական հանրօգուտ գործունեությամբ․ որպես կամավոր ուսուցիչ ծառայել եմ Հայաստանի Հանրապետության սահմանային գյուղերում, որպես IFES Երեւան կազմակերպության կամավոր թարգմանիչ՝ կատարել եմ անգլերենից հայերեն թարգմանություններ։
Այժմ ղեկավարում եմ ՌԴ Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքի «Արգիշտի» հայկական կիրակնօրյա դպրոցը, նպաստում եմ հայ երիտասարդ սերնդի կրթությանը, մայրենի լեզվի և մշակույթին տարածմանն ու զարգացմանը:
Այս գործառույթներին զուգահեռ «ԴՍՖ ԻՄՈՆ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն եմ, նաև ունեմ անառողջ երեխաների թերապևտի և խոսիչի /լոգոպետի/ որակավորում, որն իմ մանկավարժական գործունեությանը բազմազանություն է հաղորդում:
Ուսուցչի և մանկավարժի առաքելությամբ, շարունակում եմ անսքող սիրով կրթել և ոգեշնչել իմ ուսանողներին՝ նպաստելով հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը:
