ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Հայերը Հայրենական մեծ պատերազմում

Երկրորդ համաշխարհային  պատերազմը 20-րդ դարի ամենամասշտաբային պատերազմն էր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից դարձավ նաև հայ ժողովուրդը։ Ցեղասպանության ենթարկված մեր հայրերն ու պապերը ապացուցեցին, որ կոտրված չէ մեր նախնիների խիզախ ոգին, կորսված չէ ռազմական հանճարը։ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիային հակահարված տալու համար Հայաստանից զորակոչվեց 300 000 զինվոր, մյուս հանրապետություններից՝ 200 000, իսկ Սփյուռքից՝ 100 000 հայ։ Ձևավորվեցին հայկական ազգային դիվիզիաներ, որոնք փառավոր մարտական ուղի անցան Կովկասից մինչև Բեռլին։ Դրանցից ամենահայտնիներն են՝ 89-րդը, 76-րդը, 408-րդը, 409-րդը, 390-րդը և 261-րդը։ Այս փաստը վկայում է մեր ժողովուրդի աննկուն ոգու և կյանքի ու մահու պատերազմ մղելու հերոսական ունակության մասին։

Հայ Առաքելական Եկեղեցին ստանձնեց հայ ժողովրդի համախմբման, նյութական միջոցների հավաքման, ռազմական տարբեր զինատեսակներով բանակին օժանդակելու գործընթացը։ Մայր Աթոռը կամուրջ հանդիսացավ Մայր հայրենիքի և Սփյուռքի միջև՝ արտերկրի հայության ներուժն ուղղորդելով ի նպաստ հաղթանակի։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր հայ համայնքներից միջոցներ հանգանակեցին՝ Խորհրդային բանակի համար տանկային շարասյուն ստեղծելու նպատակով։ 1943թ. ռազմաճակատ ուղարկվեց 43 տանկ՝ երկու շարասյունով. 22՝ Т-34-85 և 21՝ СУ-34, որոնց աշտարակներին հայատառ գրված էր մեր էպոսի «Սասունցի Դավիթ» անունը։ Իրանահայերի ֆինանսավորմամբ ստեղծվում է «Գեներալ Բաղրամյան» տանկերի շարասյունը։

Պատերազմի ծանր օրերին հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ժողովրդին ոգևորելու և ռազմական ոգին բարձրացնելու համար Լենինգրադում ներկայացնում էր «Գայանե» բալետը, «Ստալինի մասին պոեմը», «Զանգերով սիմֆոնիան», հայրենասիրական երգեր և մարշեր, որոնք հեռարձակվում էին նաև ռադիոյով։

Հայ արևելագետ Հովսեփ Օրբելին, որն Էրմիտաժի տնօրենն էր, պատերազմի առաջին օրերից թանգարանային գանձերը տարհանել է համեմատաբար անվտանգ Սվերդլովսկ։ Նա անձամբ էր փաթեթավորել կես միլիոնից ավել ցուցանմուշներ՝ փրկելով մշակութային անմահ արժեքները։ Մեծ գիտնականը ռազմաճակատ մեկնող զինվորների համար դասախոսություններ էր կարդում, գիտաժողովներ անցկացնում, որպեսզի հիասթափությունը չայցելի նրանց։

600 000 հայերից տուն վերադարձան 300 000-ը։ Բարձրագույն պարգևների արժանացան 106 հայեր, 64 գեներալ՝ ցուցաբերած խիզախության և արիության համար։ Անուններ, որոնք հպարտություն են առաջացնում յուրաքանչյուր հայի հոգում։

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը՝ անգին մի կյանք…

                                           Պ․ Սևակ

Արցախ աշխարհից 5 հայորդիներ դարձան ԽՍՀՄ մարշալներ։

ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ՝ զրահատանկային զորքերի մարշալ։ Մարտավարական ճկունության համար կնքվել է «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև հովազ» մականուններով։ Նա ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը։ Բաբաջանյանն իրականացրել է «Վիսլա-Օդերյան» օպերացիան՝ ցուցաբերելով փայլուն մանևրայնություն՝ ճեղքելով հակառակորդի թիկունքը։ Տանկային մարտերի մեջ նման դեպք դեռ չէր եղել։ Մեծ մարշալի մասին ռուս գրող Վասիլի Գրոսմանը գրել է. «Ասպետի պես ազնիվ, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց…»: Արցախի Չարդախլու գյուղում Բաբաջանյանի տուն-թանգարանը, որը համաշխարհային նշանակություն ունեցող կառույց էր, ավերվեց ադրբեջանցիների ձեռքով։

ԱՐՄԵՆԱԿ ԽԱՄՓԵՐՅԱՆՑ՝ ավիացիայի մարշալ։ Յալթայի համաժողովում երեք առաջնորդների՝ Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի հետ լուսանկարվել էր նաև Խամփերյանցը։ Ստալինը հիանում էր նրա գիտելիքներով։ Երբ 1918թ. Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվում հաստատվում է կոմունա, նա անդամագրվում և կռվում է Կարմիր բանակի շարքերում։ Կոմունայի ջախջախումից հետո նրան փրկում է ընկերը՝ Սերգեյ Խուդյակովը։ Ընկերոջ մահից հետո Արմենակը վերցնում է նրա անուն-ազգանունը։ Նա շատ տեղեկություններ գիտեր և՛ Ստալինի, և՛ Բերիայի մասին։ 1945թ. ձերբակալում են «լրտեսության» մեղադրանքով, 5 տարի անց գնդակահարում։ Ստալինի մահից հետո արդարացվում է։ Արցախում նրա տուն-թանգարանը և բակում գտնվող օդանավը 2020թ. պատերազմից հետո ադրբեջանցիները պայթեցրել են. նրանք հուշարձանների պղծմամբ ոչնչացնում են հայկական հետքը, և այս վանդալիզմը, ցավոք, միջազգային արձագանքի դեռևս չի արժանացել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս և մարշալ։ 1918թ. մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ Իրականացրել է «Մերձբալթյան» և «Քյոնիգսբերգյան» օպերացիաները։ Շատ բարի լինելու համար զինվորները նրան հայրիկ էին անվանում։ Նրա մշակած մարտական պլանի շնորհիվ ազատագրվեց Դոնի Ռոստովը։ Նա ռազմական փառքի խորհրդանիշն էր, հայ ժողովրդի պանծալի զավակը։ Մեծ մարշալը պատգամ է հղել սերունդներին. «Հաղթանակի ճամփան փշածածկ է, և այն պատվով հաղթում են նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը»։ 2021թ. Դոնի Ռոստովում տեղադրվել է Բաղրամյանի երկու կիսանդրի՝ Բարեկամություն զբոսայգում և նրա անունը կրող թիվ 22 դպրոցի տարածքում։

ՍԵՐԳԵՅ ՕՀԱՆՅԱՆ՝ ինժեներական զորքերի մարշալ։ Դոնի Ռոստովի մատույցներում՝ Նեսվետայ գյուղի մոտ, նրա հրետանային մարտկոցը ոչնչացրել է 30 գերմանական տանկ, մասնակցել է նաև Լենինգրադի ազատագրմանը։ Արցախյան արմատներով հայորդին տեխնիկական գիտությունների դոկտոր էր, նավթի և գազի հորատման փայլուն մասնագետ, բրոնզե և գրանիտե բազմաթիվ քանդակների հեղինակ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ԻՍԱՀԱԿՅԱՆ՝ հայազգի ծովակալ, գիտնական, գրող։ 20-րդ դարի նշանավոր ռազմական գործիչը մասնակցել է առաջին և երկրորդ աշխարհամարտերին։ 1942թ. Տուապսեի մոտ ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվել է, նրա ոտքն անդամահատել են։ Անկոտրում կամքով օժտված մարշալը, նույնիսկ մեկ ոտքով, շարունակել է ծառայությունը բարձրագույն հրամանատարական պաշտոններում։

Հայազգի մարշալների աստղաբույլը և հայ ժողովրդի մեծ ներդրումը Հայրենական մեծ պատերազմում ոչ միայն պատմական հիշողություն են, այլև սերունդներ դաստիարակելու հզոր միջոց։

1945թ. մայիսի 9-ին Հաղթանակի ավետումը հաղորդեց Յուրի Լևիտանը։ Հայ զինվորները, որ անցել էին 7250 կմ ճանապարհ և հասել մինչև Բեռլին, լսելով այդ լուրը, Ռեյխստագի պատերի տակ պարեցին մեր հաղթանակի պարը՝ Քոչարին։

Կգա այն օրը, երբ հայ զինվորներն Արցախը կազատեն գերությունից, և մեծ մարշալների տուն-թանգարաններն ու հուշարձանները կվերականգնեն։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ, որպես լույս լեռն է մեր կանգուն։

                                                             Վ․ Տերյան

Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Армяне в Великой Отечественной войне

Великая Отечественная война стала суровым испытанием для всех народов Советского Союза. Армянский народ занял в этой борьбе особое место, доказав, что дух предков, переживших Геноцид, не сломлен. На фронт из Советской Армении было призвано 300 000 человек, из других республик — ещё 200 000, а из зарубежной диаспоры — около 100 000 добровольцев. Были сформированы национальные армянские дивизии, прошедшие славный боевой путь от Кавказа до Берлина: 89-я, 76-я, 408-я, 409-я, 390-я и 261-я.

Армянская Апостольская Церковь во главе с Католикосом Геворгом VI Чорекчяном (уроженцем Нор Нахичевана) взяла на себя объединение народа и сбор средств. В 1943 году на фронт отправили танковую колонну из 43 машин с надписью «Сасунци Давид» на башнях, а иранские армяне профинансировали колонну «Генерал Баграмян». В блокадном Ленинграде Арам Хачатурян исполнял произведения, поднимавшие боевой дух. Востоковед Иосиф Орбели, директор Эрмитажа, лично спас более полумиллиона музейных экспонатов, эвакуировав их в Свердловск.

Из 600 000 ушедших на фронт армян домой вернулась половина — 300 000 человек. 106 стали Героями Советского Союза, 64 — генералами. Пятеро сынов Арцаха удостоились звания маршала:

Амазасп Бабаджанян — главный маршал бронетанковых войск, мастер дерзких манёвров, блестяще осуществил Висло-Одерскую операцию.
Арменак Хамперянц (Сергей Худяков) — маршал авиации, чьи знания восхищали Сталина; сфотографирован с лидерами «Большой тройки» в Ялте.
Ованес Баграмян — дважды Герой, маршал, участник Сардарапатского сражения, освободитель Прибалтики и Ростова-на-Дону.
Сергей Оганян (Аганов) — маршал инженерных войск, защитник Ленинграда, видный учёный-нефтяник.
Ованес Тер-Исаакян (Исаков) — адмирал флота, продолживший службу на высших постах даже после ампутации ноги.
9 мая 1945 года, услышав весть о Победе, армянские воины, прошедшие 7250 км до Берлина, станцевали у стен Рейхстага свой победный танец — Кочари. Подвиг армянского народа навсегда остаётся символом мужества и уроком патриотизма для будущих поколений.

Учитель армянского языка и литературы школы №1 с. Чалтырь – Рипсиме Вартеванян Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Leave a Reply

Discover more from ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading