ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • «Յոթ քար»

    Խաղեր  «Յոթ քար». տիեզերական կարգի վերականգնման հնամենի ծես Մինչև կաշվե գնդակը կդառնար մարզադաշտերի տիրակալը, Հայկական լեռնաշխարհի բակերում ու հրապարակներում տեղի էր ունենում մի արարողություն, որի արմատները հասնում են մինչև արարչագործության ակունքները։ Այն, ինչ մենք այսօր սովորական «7 քար» խաղն ենք համարում, իրականում քարե դարից եկած հոգևոր ծես է՝ մարդու և տիեզերքի երկխոսություն։  Աշխարհի առանցքը և յոթ…

  •  Երբ երգը փրկում է

     Երբ երգը փրկում է Հայրենիքից հեռու գտնվող մարդու համար շատ կարևոր է իմանալ ոչ միայն պատմական փաստեր հայրենիքի, այլև արժեքավոր տեղեկություններ մեր մեծերի մասին: Ծանոթանալով նրանց կյանքին՝ մենք տոգորվում ենք հայրենասիրությամբ, իմաստությամբ, ինչպես նաև հպարտությամբ մեր ազգի և նրա զավակների հանդեպ: Ես մի չոր ծառ էի,  Դու` գարնան արև,  Քո սիրով ծաղկեցավ,  Իմ ճյուղն ու տերև:…

  • Հայոց եղեռնազարկ բանաստեղծներ

    Հայոց եղեռնազարկ բանաստեղծներ Հայ ժողովրդի հավերժական երթի մեջ արյունոտ էջեր շատ են եղել, սակայն այն, ինչ կատարվեց 1915-ին, համայն աշխարհի հավերժական ամոթն է, որ չի ջնջվում արդեն 111 տարի․ չի ջնջվում, քանզի մեղավոր աշխարհը չի կարողանում ընդունել իր անքավելի մեղքը։ Բենեդիկտոս 15-րդ պապի դիպուկ բնորոշմամբ․ «Հայը ժողովուրդների Հոբ երանելին է»՝ որքան շատ են կոտորում, այնքան շատ…

  • Մեծ եղեռնին նվիրված դասղեկի ժամ

     Մեծ եղեռնին նվիրված դասղեկի ժամ Ապրիլը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ ողբերգությամբ, որը չունի վաղեմություն, ու այսօր ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, հիշում ու խոնարհվում է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի առջև: Պատահական չէ, որ ամեն ապրիլ իմ «դասղեկի ժամը» նվիրում եմ արևմտահայ գրականության երեք կարկառուն դեմքերի, որոնց կյանքն ու ճակատագիրը շատ նման…

  • Եղե՛ք գոնե մի քիչ բարի, մարդի´կ

    Եղե՛ք գոնե մի քիչ բարի, մարդի´կ «Ընտանիքը կառուցվում է կռիվների արդյունքում», — լսե՞լ եք այս արտահայտությունը։ Այս արտահայտության վրա միգուցե հիմնավորվել են հազարավոր ընտանիքներ, բայց եկեք չմոռանանք, որ կռիվը կարող է վերածվել մեծ կոնֆլիկտի, որը կարող է դառնալ բաժանվելու պատճառ։ Նման կոնֆլիկտի պատճառով քանդվեց Բաղրամյանների ընտանիքը. մայրը հեռացավ ընտանիքից` թողնելով հինգ տարեկան Գոռին։ Այդ օրվանից հայրը`Արամը,…