
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Իմ մայրիկ Մայրի’կ, դու իմ թանկագին ու գեղեցիկ, Արքունիքում դո՛ւ իմ չքնաղ թագուհի։ Արևի պես դու փայլում ես ու շողում, Զավակներիդ ուրախություն պարգևում։ Քո բարի ու սևուկ սիրուն աչքերով, Քո վառվռուն կարմիր ու նուրբ սրտիկով, Լույս ես սփռում ջերմացնում ու շողշողում, Արևից էլ բարկ ես այրում, տաքացնում։ Երբ ժպտում ես, աշխարհն իմն է, ի’մ մայրիկ, Երբ…
Հանդիպում փոքրիկ խրճիթում Մաս 1, I գլուխ Ձմեռ էր, ցուրտ ու սառնաշունչ ձմեռ, որը դուր չէր գալիս գյուղում ապրող աղջնակին։ Այս ձմեռն էլ մյուսների պես խորթ էր թվում։ Նա ատում էր Ամանորը, ցուրտն ու ձնաբուքը, փաթիլներն ու ամանորյա հրաշքները։ Թեև նա դեռ նոր էր բոլորել 17 տարեկանը, բայց անտարբեր էր ամենքի ու ամեն ինչի նկատմամբ։…
Իմ ամենաանմոռաց աշակերտը Լինում են երիտասարդներ, որոնք իրենց մեջ կենտրոնացնում են իրենց նախնիների արյան և գեների մեջ եղած ամենայն լավն ու արժեքավորը։ Այսպիսի մի հետաքրքիր կերպար էր իմ անմոռանալի աշակերտ Սպարտակ Արևջանյանը։ Ծնվել է 1998 թվականի օգոստոսին Սամարայում, իր ողջ կարճատև ու գեղեցիկ կյանքն անցկացրել է Սփյուռքում։ Նա, սակայն, խտացնում էր իր մեջ մեր ազգային այն…
Իմ երկրորդ տունս Լիբանան ծնած եմ, շատ կը սիրեմ ծննդավայրս։ Մեր երկիրը Հայաստանէն փոքր է, ընդամէնը 10.000 քմ: Մայրաքաղաք Պէյրութը, ուր մեր դպրոցը` Հայ Աւետարանական Գոլէճը, կը գտնուի Պէյրութի արեւելեան շրջանին մէջ, այս օրերուն պատերազմի մէջ է։ Այս տարուայ Փետրուար ամսուան մէջ սկսած պատերազմը տակաւին կը շարունակուէր մեզմէ քիչ մը հեռու շրջաններու մէջ։ Սակայն ապահով թաղերուն…
«Արևմտահայերենի մեկ դաս» խորագրով վեբինար Սփյուռքի ուսուցիչների համար Աշխարհասփյուռ հայ իրականության մեջ արևմտահայերենի պահպանումն ու տարածումը հրամայական ու անհրաժեշտ պահանջ է։ Վերջերս Սփյուռքահայ ուսուցիչների համահայկական ասոցիացայի կողմից կազմակերպված «Արևմտահայերենի մեկ դաս» թեմայով վեբինարն այդ նպատակն էր հետապնդում, որը վարեցին սփյուռաքահայ կրթօջախներից մեկի՝ Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և բանախոս, նույն դպրոցի արևմտահայերենի…