
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
«Արևմտահայերենի մեկ դաս» խորագրով վեբինար Սփյուռքի ուսուցիչների համար Աշխարհասփյուռ հայ իրականության մեջ արևմտահայերենի պահպանումն ու տարածումը հրամայական ու անհրաժեշտ պահանջ է։ Վերջերս Սփյուռքահայ ուսուցիչների համահայկական ասոցիացայի կողմից կազմակերպված «Արևմտահայերենի մեկ դաս» թեմայով վեբինարն այդ նպատակն էր հետապնդում, որը վարեցին սփյուռաքահայ կրթօջախներից մեկի՝ Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը և բանախոս, նույն դպրոցի արևմտահայերենի…
«Կանգ մի՛ առներ, երիվա՛ր, Նպատակս տկարութիւն չի ճանչնար»։ — Տիկի՛ն Նայիրի, խնդրում եմ, համառոտ ներկայացրեք Ձեր անցած ճանապարհը։ — Ծնած եմ Հալէպ, աւանդապահ եւ շատ հայրենասէր ընտանիքէ մը ներս․ մեծ հայրս քահանայ էր եւ ես մեծ հօրս միակ տղան, միակ զաւակն էի։ Ես անոր միայն պատմութիւններով եւ յիշողութիւններով կը ճանչնամ, սակայն միշտ ջանացած եմ արժանի ըլլալ…
Գիտելիքները կմոռացվեն, ոգին կմնա Այսօր «Սփյուռքի դպրոց» թերթի «Ուսուցչանոցի» հյուրն է Գալինա Թեմուրի Սարգսյանը։ Նա ծնվել է 1950 թ․ հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Բանասիրական ֆակուլտետը և վերադարձել Լեռնային Ղարաբաղ: 1972-1983 թվականներին հայոց լեզու և…
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՅՕԴՈՒԱԾ Մայրենիի ճգնաժամը ամերիկահայ դպրոցին մէջ. հեռանկարներ եւ մարտահրաւէրներ Սփիւռքահայ կրթական աշխատանքը, որ յետեղեռնեան տարիներուն առաջին հերթին նուիրուած էր ազգային ինքնութեան պաշտպանութեան, այսօր բոլորովին նոր մարտահրաւէրներու կը բախի: Այս մասին ազդարարող կարեւոր վկայութիւն մը ներկայացուց Ամերիկայի Միացեալ Նահանգներէն Ռիթա Պոլսաձեան՝ «Ամերիկահայ աշակերտներու ուսուցման առանձնայատկութիւնները եւ խնդիրները» խորագրով զեկոյցով, հանդիսանալով Սփիւռքահայ համահայկական 10-րդ կրթական խորհրդաժողովին (Աղուերան,…
Լոնդոնի «Գեւորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարան Սփյուռքի բոլոր դպրոցները արժանի են հարգանքի և ուշադրության։ Յուրաքանչյուր դպրոց հայկական օջախ է, հայապահպանության արվեստանոց։ Սակայն կան դպրոցներ, որոնք արդեն ունեն հղկված կերպար, տասնամյակներում ձևավորված դեմք, թրծված ավանդույթներ։ Դրանցից մեկը՝ Լոնդոնի Գ․ Թահթայան Կիրակնօրյա Ազգային Վարժարանը, 2028 թվականին տոնելու է իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը։ Վարժարանը հիմնադրվել է 1978 թ․ Բրիտանահայ…