ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • Աշակերտին հրապուրելու հնարներ

    Աշակերտին հրապուրելու հնարներ Սիրելի՛ ընթերցող, ուզում եմ, որ «Սփյուռքի դպրոց» թերթի երկրորդ համարի ԳՐԱՏԱԽՏԱԿԸ Սփյուռքի ուսուցչին հուշի հայ երեխաներին և պատանիներին դպրոց բերելու հնարներ։  Ի տարբերություն հանրակրթական դպրոցի՝ հայկական լրացուցիչ կրթության դպրոց հաճախելը կամավոր է, ուրեմն ուսումն այստեղ պետք է կազմակերպել շատ ավելի գրավիչ և հաճելի մեթոդներով։ Առաջին հերթին պետք է հարգանք և ակնածանք առաջացնել սեփական…

  • Առաջնախոսք-2

    Առաջնախոսք Հայոց լեզվի և մշակույթի պահպանման, կրթական առաջընթացի մեր ուղին Փորձենք հանրագումարի բերել Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիայի /ՍՈՒՀԱ/ կատարած աշխատանքները։  2021 թվականի փետրվարին մեկնարկեց մի կարևոր կրթական և մշակութային նախաձեռնություն, որն արդեն տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ծրագիրը իրականացվել է լայնամասշտաբ համագործակցության շրջանակներում՝ ընդգրկելով Սփյուռքի կրթօջախները, ՀՀ Սփյուռքի գրասենյակը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Զանգակ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները,…

  • Over ons 🇳🇱

    Pan-Armeense Vereniging van Diaspora-leraren (PAADT) Het onderwijzen van onze taal en cultuur, vooral buiten het moederland, is altijd een punt van directe zorg geweest voor Armeense pedagogen. Het is een van de belangrijkste instrumenten geworden voor het behoud van de nationale identiteit. In deze context werd de ” Pan-Armeense Vereniging van Diaspora-leraren ” (PAADT) opgericht, die…

  • About us 🇬🇧

    PAN-ARMENIAN ASSOCIATION OF DIASPORA TEACHERS The teaching of our language and culture, especially outside the homeland, has always been a matter of direct concern for Armenian educators, becoming one of the main tools for preserving national identity. In this context, the “Pan-Armenian Association of Diaspora Teachers” (PAADT) was founded, which today stands alongside Armenian teachers in…

  • Մեր դասղեկի ժամի թեման է հայկական ընտանիքը

    Մեր դասղեկի ժամի թեման է հայկական ընտանիքը – Բարև ձեզ, սիրելի՜ աշակերտներ։ Այսօր եկեք խոսենք հայ ընտանիքի ավանդույթների մասին։Ի՞նչ է ընտանիքը։– Ընտանիքն ինձ համար առաջին հերթին Հայրենիքն է, նրա փոքրիկ բջիջը,- ասաց Անին։– Հայկական ընտանիքները մեծ էին, — ասաց դասարանի գերազանցիկը՝ Հայկը,- պապս պատմում էր, որ նա ուներ 7 եղբայր ու 5 քույր։ Չնայած շատ վատ…