ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • Կարինե Եսայան, Գարուն է արդեն

    Գարուն է արդեն Ձմեռը անցավ, գարուն է արդեն,  Պես-պես գույներով ծաղիկ է բուսնել,  Սարեր ու դաշտեր գույնզգույն հագած՝   Բնության գրկում զարդեր են դարձել: Սոխակն է երգում կանաչ պարտեզում.   Ձայնով անուշիկ վարդերին գովում,  Բյուր թռչունները ուրախ ծլվլում,Գեղանի գարնան գալն են ողջունում: Ու այս գեղանուշ գարնան օրերում,  Կենդանությունն է ամենուր եռում,  Մարդ, ծառ ու ծաղիկ, թռչուն, անասուն…

  • Նաիրա Ասլանյան, Կաղինը

    Կաղինը Ուշ գիշեր էր։ Զանգի ձայն լսվեց։ Հարութը կիսաքուն-կիսաարթուն վեր թռավ տեղից, կարծես վատ երազից, խոժոռած հայացքով նայեց հեռախոսին։  – Տղաս է զանգում, – ինքն իրեն թեթևակի խնդալով` վերցրեց հեռախոսը։ – Հա՜, տղաս, էս ինչու՞ չէիր զանգում, ախպե՛ր։ Բարև՜, մեռնեմ կյանքիդ, – վերջապես, կարծես արթնացած, բարձրաձայն ասաց նա։ – Իի՞նչ, ո՞ւր, ե՞րբ, – խառնված, կիսախելագարի նման…

  • Բելա Սահակյան, Զրույց Մաշտոցի մասին

    ☀️- Ա 🦉- Բ  ✒️- Գ ԶՐՈՒՅՑ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ Նկարի հեղինակ’Ղազարյան Ինեսսա Խաչիկի 17 տարեկանՌԴ Պերմ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի արվեստի ուսուցչուհի Արմենուհի Վոլոդյայի Աբրոյանի սան Նկարի հեղինակ՝ նկարչուհի Մարինե Հակոբյան Լինում է, չի լինում, մի մարդ է լինում, անունը՝ Վարդան։ Մի օր նա, մեծ խուրջինը ձեռքին, թակում է գյուղացիների տան դռները և բաժանում  լավաշներ՝ ասելով.…

  • Գալինա Սարգսյան

    Աղոթք Տու՛ր մեզ վերջապես առավոտ լուսո,  արեգա՛կ արդար,  Որ այգը պայթի երկունքի ցավից  Մայր Հայաստանի, Ու վերածնվի աշխարհը Արցախ. Աշնան ամպերից գարուններ բուրեն, Սիրո մեղեդին զուռնայից ծորա,  Հարսանիք թնդա, Ու խաղաղության աղավնի թռցնենք, Թափ տանք, թափ առնենք,  «Քոչարի» բռնենք։ «Տեր, կեցո՛ զհայս»,  լսի՛ր աղերսս՝ շիրիմներ չտաս. Չէ՞ որ քոնն են փառք ու արքայություն… Թող ամեն ամիս…

  • Երազիկ Հարությունյան, Արի գնանք տուն

    Արի գնանք տուն Արի՛ գնանք տուն։Այստեղ օրերը ուրիշ գույն ունեն,Մենք չենք ընկալում այդ գույնը օտար։Այստեղ արեգակն ուրի՜շ փայլ ունի,Եվ երկինքն է ցածրակա, անլուրթ։Այնտեղ՝ Մասիսի քարե փեշերինՕրը դարի պես ձգվում է երկար,Եվ մուգ երկնքի բարձրակա հևքումՄեր խոհերն էլ են ամպի պես ճերմակ։ Արի՛ գնանք տուն։ Այնտեղ բուրմու՜նք կա,Թրթիռ կա օդում,Մեղեդիներ կան՝ հնչող անսկիզբ,Եվ դարակուտակ մորմոքումներիցԸնդվզումներ են արթնանում անվերջ։Այնտեղ…