
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Խաչբառ Խաչբառի ինտերակտիվ տարբերակը Խաչբառի պատասխանները
Լույսի առաքյալը. Մխիթար Սեբաստացի — 350 Մխիթար Սեբաստացին հայ իրականության մեջ վաղուց արդեն լոկ պատմական անուն չէ. այն լուսավորության, անկոտրում կամքի և ազգային ինքնության պահպանման խորհրդանիշ է։ Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիայում։ 1701 թվականին Կոստանդնուպոլսում նա հիմնադրել է Մխիթարյան միաբանությունը։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտի հրովարտակով Մխիթարյաններին է շնորհվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Այդ ժամանակից…
Տիտանական աշխատանք մեկ աչքով «Քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայրենագիտությունը, քանի ապրում է հայրենագիտությունը, կապրի Հրաչյա Աճառյանը»։ Գևորգ Ջահուկյան 2026 թվականի մարտի 8-ին լրացավ համաշխարհային ճանաչում ունեցող, հայ ժողովրդի պանծալի զավակ, հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր Հրաչյա Հակոբի Աճառյանի 150-ամյակը։ Ապրելով 77 տարի՝ նա ապրեց զարմանալով և զարմացրեց շատերին՝ մանկան…
Ռուսաստանում հայագիտության զարգացման արդի հարցերը Նիժնի Նովգորոդի համաժողովի օրակարգում Հայագիտական միտքը Ռուսաստանում, իր հարուստ պատմական անցյալով հանդերձ, ունի գիտական արմատներ և միշտ էլ հանդիսացել է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ու գիտական երկխոսության առանցքը։ ՌԴ-ում հայագիտության զարգացման արդիական հարցերի քննարկումը պահանջում է նոր մոտեցումներ։ Այս հարցերին էր նվիրված «Հայագիտության զարգացման արդիական հարցերը Ռուսաստանում» խորագրով վերջերս կայացած…
Մայրենիին նվիրված միամսյակ «Քեզնով պիտի հպարտանամ,Քեզնով պիտի ես հայ մնամ»․․․ Հայոց լեզուն մեր անկողոպտելի գանձն է, մեր անընկճելի հայրենիքը: Հայ ժողովուրդը կորցրել է գահ և թագ, զորք և իշխանություն, բայց չի կորցրել լեզուն ու հավատը, քանի որ ազգային ինքնության և մեր լինելիության կարևոր նախապայմանը ՄԱՅՐԵՆԻՆ է: Մաքուր ու գեղեցիկ հայերենով խոսելու և հայեցի մտածելու ակունքը ընտանիքն…