
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Սփյուռքահայ ինքնության ամրոցը՝ «Սփյուռքի դպրոցը» «Սփյուռքի դպրոց» հասկացության շուրջ մեզ բոլորիս միավորողը ՀԱՅ ածականն է, որն իր մեջ նախահայր Հայկից մինչ օրս կրում է հսկա, տեր, իշխող, ստեղծող, արարող ԳԵՆԸ։ Հայկյան եռաթև նետով, Բելի և «բելերի» կուրծքը ճեղքելով՝ հասել է մեզ, քեզ, յուրաքանչյուր ՀԱՅԻՍ։ Ու թեև փորձել են խեղդել մեր դարավոր երթն ու երգը՝ թողնելով վերջին…
Պահպանէ՛ լեզուդ, պահպանէ՛ ինքդ քեզ Գարնանային արեւոտ ու տաքուկ առաւօտներէն մէկն էր․ թուականը 2005։ Վենետիկի Սէն Մարքօ հրապարակէն քալելով դէպի ծովեզերք ուղղուեցանք, որպէսզի փոքր նաւով մը մեկնինք, մերձաւոր ջուրերու մէջ գտնուող Ս․ Ղազար Կղզի։ Տեղ-տեղ զբօսաշրջիկներու ստուար խումբ մը, հրապոյրով կը դիտէր քանդակագործի մը մէկ գլուխ գործոցը, կամ ճամբուն եզերքը նստած՝ գծագրիչի մը արուեստի գործերը։ Անդին,…
Միայն ուսուցիչ-ծնող դաշինքը կպահպանի հայի ինքնությունը Մենք ինչու՞ ենք հեռանում հայրենիքից… որովհետև այնտեղ դժվա՞ր է ապրել. որովհետև ձգտում ենք ապրել ավելի հզոր և կայացած երկրու՞մ. որովհետև դարերի ընթացքում մեր և ուրիշների մեղքով սեղմված, կուչ եկած տարածքը ճնշու՞մ է մեր սահման չճանաչող, տիեզերաչափ մտքի թռիչքն ու ճախրանքը. որովհետև անհանդուրժո՞ղ ենք յուրայինի սխալի կամ անբարյացակամության հանդեպ և օտարի…
Խաչբառի պատասխանները 1. Գողթն2. Աստղիկ3. Անհաղթ4. Յարխուշտա5. Նարեկ6. Հնդեվրոպական7. Վասպուրական8. Կոտակ9. Իշխան10. Տուշպա11. Արգիշտի12. Արեգնազան13. Անի14. Սաթենիկ15. Վիշապաքաղ16. Գեղարքունիք
Խաչբառ Խաչբառի ինտերակտիվ տարբերակը Խաչբառի պատասխանները