
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Արցախ-հալեպյան խնամիություն Հայրս հայրենադարձ էր, նա խոսում էր արևմտահայերեն։ 1947 թվին «Պոբեդա» նավով ընտանիքի հետ Սիրիայի Հալեպ քաղաքից հայրենադարձվել էր Հայաստան։ Ապրել են Երևանում, «Մոնումենտ» կոչվող թաղամասում, որտեղ էլ մեծացա ես։ Մի անգամ դպրոցում պատահաբար ուսուցչին շնորհակալության փոխարեն ասացի՝ Ձեր վարձքը կատար, ինչի համար արժանացա ամբողջ դասարանի ծիծաղին, ուսուցիչն էլ չհասկացավ ասածս։ Երբ ծանոթացա մի երիտասարդի…
Սերոբ Մանուկյան Սերոբ Մանուկյանը ծնվել է 1964թ․ Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Դեռ շատ վաղ հասակից սիրել է նկարել գյուղի հարակից լեռներն ու դաշտերը, աղբյուրներն ու ջրվեժը։ Գարնան բացվելուն պես հավաքել է բոլոր նոր բացված ծաղիկները, փունջ է կապել, դրել իրենց տան հին կավե կուժի մեջ ու նկարել։ Նա ավարտել է ԵՊՀ…
Մայրամուտը Դիլիսկայի լճի մոտ Գոգորյան ՎարդուհիԴիլիսկայի թիվ 1 հանրային դպրոց,10֊րդ դասարան
«Արտաշունչ»-ը՝ որպես նոր արահետ (Գործն է անմահ, լավ իմացեք…) Սույն թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Անապայում, «Թումանյանական օրեր»-ին ընդառաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի IV փառատոն-մրցույթը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնը (Նախագահ` Ռուսլան Կագրամանյան), «Арт — Планета» մշակութային և ստեղծագործական զարգացման կենտրոնը (Տնօրեն՝ Կարեն Սաքանյան) և Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ»…
Սփյուռքի պարարվեստի նվիրյալները «Պարն ինձ համար սրբազան երկրաչափություն է տարածության մեջ, հավասարակշռության հաստատում գոյության բոլոր հարթություններում, հոգևոր կատարելության ձեռքբերում, գիտակցում, թե ով եմ ես և որտեղից եմ եկել, հպում հրաշքի խորհրդին»: Անահիտ Սարիբեկյան Հայկական պարը մեր միասնության և ինքնության խորհրդանիշներից է, և ներկա սերնդի պարտքն է այդ մշակութային ժառանգությունը փոխանցել սերնդեսերունդ: Սփյուռքի բոլոր բնակավայրերում,…