ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • Լավագույն նվերը

    Լավագույն նվերը (պատմվածք) Մայրիկների տոնը մոտենում էր։ Դասամիջոցին դասարանը հիշեցնում էր մեղվափեթակ․ երեխաների ձայները խառնվել էին իրար, և օդը լցված էր ոգևորությամբ։ Միմյանց հերթ չտալով՝ բոլորը պատմում էին, թե ինչ նվեր են պատրաստել մայրիկների համար։ Սոնան հպարտությամբ ասում էր, որ հայրիկն իր խնդրանքով նոր հեռախոս է գնել մայրիկի համար, իսկ ինքը այն պիտի նվիրի շքեղ ծաղկեփնջի…

  • Օվ կըբանի, նա ալ կուտե  

    Օվ կըբանի, նա ալ կուտե Ժամանակով մաշդուն մեկը էրիկ-կնիկ կըլան, կունենա մեկ աղջիկ։ Ադ մաշդը իրեն համար տուն-տեղ կունենա․ ձի ու կով և մեկ ճուվթ ալ խև աչառ։ Աղջիկն ան անքան թեմբել կըլա, որ ինքը ժեն հալավն ալ չի հաքնի, ոտքի այախաբին ալ չի հաքնի, կերակուր ուտելու ժամանակն ալ մորը խիստ նեղութին կանե։ Մարը արթըխ ձեռքը…

  • Նոյեմբերի յոթին 

    Նոյեմբերի յոթին   Նոյեմբերի  յոթին ծախսեցի փողս,  Անտեր ավտոն ջարդեց կուշտս և կողս,  Սիրտս ընկավ մահվան չարանենգ դողս,   Ափսո՜ս,  հազար ափսո՜ս, հիվանդ եմ այսօր։  Անկջես կվազեր կարմիր արունը,  Ինձի կիսամեռ տարան մեր տունը,  Խղճալի Շավարշ էր իմ անունը,  Ափսո՜ս, հազար ափսո՜ս, պառկած եմ այսօր։  Աչքս բացի, ոչ ոք էլ չեկավ,  Կնիկս ու աղջիկս վերեթիս կուլան,  Մկոն,…

  • Հայերեն խոսէ, հասկանում չում

    Հայերեն խոսէ, հասկանում չում Մին մարթ բոստանումը կարտոշկա յա ինում վըրելիս։ Մին քանի տուրիստ ըն մուտիկանում ուրան ու սկսում անգլերեն խոսելը։ — Հայե՜րեն խոսէ, հըսկա՜նում չում քու լեզուտ, — ասում ա շինացին։ Մին օրիշ տուրիստ սկսում ա համ ֆրանսերեն խոսելը, համ էլ ծերքավ — վեննավ բացատրելը` հինչա օզում ասէ։ Էս դեդոն էլլայա ասում. — Հայերե՜ն խոսէ,…

  • Մի օր պապիկի գյուղում

    Մի օր պապիկի գյուղում (Գյումրվա բարբառ) Մէ օրըմ, առավոտ շուտ, Բասեն գյուղի Գրետա տատն իրա հարսների` Հերիքնազի ու Բավականի հետ տան գործերը կեներ։ Լվացքը փռելուց սկսեց հարևանների հետ բամբասել  իրա հարսներից։ — Թամբալի մեկն են հարսներս, հեչ բանըմ չեն կռնա էնեն։ Սաղ գործերը վրես են։ Տասը տարվա մեջ ավել բռնել չսորվան։ Էրթամ, էրթամ, լվացքս փռեմ, չորցավ։…