
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
No. 2
Ես հայ եմ * Ես հայ եմ… Ազգանունս ավարտվում է յան-ով… Ես հպարտ եմ իմ Արցախով, Հայաստանով։ Ես հպարտ եմ իմ պատմությամբ, իմ անցյալով, Ու մեր անցած լուրջ, դժվարին ճանապարհով: Ծանր է կերտվել պատմությունը մեր հայկական, Հայրենիքս շատ է տեսել արհավիրքներ, Սելջուկ թուրքեր, պարսիկ, մոնղոլ ու թաթարներ։ Մաքառել է, հալածվել է և տարհանվել, Բայց եղել է…
Ներքնամփոփ Այսօր միայն դուրս ելան Դադրեցան խօսելէ կուրաբար Ձայները շխրտոցներու Ոչ ոք կը լսէր որոնք Իմ մէջ հաւաքուածը Զիս կը հեգնէին Ինչ կրնային ըսել կամ ինչեր Աննպատակ Սին երազներու Մանիշակագոյն ալեկոծումներ Հեռացան գացին անզգալաբար Ալիքներու նման ժայռերուն զարնուեցան Կատղած փոթորիկներ Ի վերջոյ հանգիստ մը Մեղմօրէն պիտի օրօրէ զիս Քանի օր Մէ՞կ-երկո՞ւ Թէ՞ յաւիտեան Չըլլայ որ անգամ…
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Վիշտդ երգ է, ցավդ՝ շուրջպար,Հույսդ’ սաղմոս, իմ Հայաստա՜ն…Ո՜ւր նայում ես՝ ձոր է ու սար,Յուղաներկով ներկված անտառ։Ծառն է ծաղկում քարից անգամ,Դրախտավա՜յր իմ Հայաստան։Դու Սե՜ր ես, լո՜ւյս անբովանդակ,Անբավ, անեզր, անվախճան,Դու՝ ներշնչանք հոգուս անսպառ,Տաղ ու աղոթք, իմ Հայաստա՜ն։ Բաժանում, տխրություն ու թախիծ Դարձյալ գիշեր է մութ, սառնաշունչ,Հեծում է քամին հառաչող,Ցավը բրդյա վերմակումԳալարվում է անզուսպ ճիչով։Վայում էր գիշերը տխուրԱնձրևի…
Արցախյան եղերերգ Իմ մանկության հեռուներից Մի այծապոչ ծամով աղջնակ՝ Բոբիկ ոտքերն ցողաթաթախ, կանչում է ինձ: Ուզում է, որ իր մոտ գնամ, Ուզում է, որ իր մոտ մնամ, Իր հետ վազեմ հանդի մեջքը գոտևորող կածաններով: Ասում է, թե՝ մեզ լավ ծանոթ թփերի տակ Մանուշակներն է՛լ չեն բուրում, Թառամել են՝ անտես, անքաղ, Թրթնջուկի զոխը արդեն կոշտացել է, է՛լ…