ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական  դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։

Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։

Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։

Մեր վերջին հոդվածները

  • Դասամիջոց-2

    Դասամիջոց-2 «Յոթ քար» Իմ ռուս – հայկական ընտանիքը ​Զվարճալի պատմություններ ​Ուսուցիչների հայտնի արտահայտությունները  Խաչբառ-2 Խաչբառի պատասխաններ-2

  • Դասղեկի ժամ-2

    Դասղեկի ժամ-2 Մեծ եղեռնին նվիրված դասղեկի ժամ Հայոց եղեռնազարկ բանաստեղծներ  Երբ երգը փրկում է

  • Դասարան-2

    Դասարան-2 Իմ երկրորդ տունս Իմ ամենաանմոռաց աշակերտը Հանդիպում փոքրիկ խրճիթում   Իմ մայրիկ Եղե՛ք գոնե մի քիչ բարի, մարդի´կ

  • Ուսուցչանոց-2

    Ուսուցչանոց-2 Գիտելիքները կմոռացվեն, ոգին կմնա «Կանգ մի՛ առներ, երիվա՛ր, Նպատակս տկարութիւն չի ճանչնար»։ «Արևմտահայերենի մեկ դաս» խորագրով վեբինար Սփյուռքի ուսուցիչների համար

  • Գրատախտակ-2

    Գրատախտակ-2 Աշակերտին հրապուրելու հնարներ Հայաստանի բարձրասլաց կռունկը Լոնդոնի «Գեւորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարան Մայրենիի ճգնաժամը ամերիկահայ դպրոցին մէջ. հեռանկարներ եւ մարտահրաւէրներ