
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Բառ ու բան-2 Արցախ-հալեպյան խնամիություն Մի օր պապիկի գյուղում Հայերեն խոսէ, հասկանում չում Նոյեմբերի յոթին Օվ կըբանի, նա ալ կուտե
Արվեստանոց-2 Սփյուռքի պարարվեստի նվիրյալները «Արտաշունչ»-ը՝ որպես նոր արահետ Մայրամուտը Դիլիսկայի լճի մոտ Սերոբ Մանուկյան
Ծնողական ժողով-2 Միայն ուսուցիչ-ծնող դաշինքը կպահպանի հայի ինքնությունը Պահպանէ՛ լեզուդ, պահպանէ՛ ինքդ քեզ Սփյուռքահայ ինքնության ամրոցը՝ «Սփյուռքի դպրոցը»
Զանգ-2 Ռուսաստանում հայագիտության զարգացման արդի հարցերը Նիժնի Նովգորոդի համաժողովի օրակարգում Տիտանական աշխատանք մեկ աչքով Լույսի առաքյալը
Օրագիր-2 «Գաթայի խորհուրդը» «Հայ ու Հայաստան» Հայրենաճանաչությունը՝ որպես կամուրջ Մայրենիին նվիրված միամսյակ