
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Հայոց աշխարհ Խաչբառի պատասխանները
Ռուսախոս հարսն ու հայ սկեսուրը Մի ռուս ուսանողուհի, որը հարս էր գնացել հայկական ընտանիք, գնել էր հայոց լեզվի ինքնուսույց և սկսել ինքնուրույն պարապել հայերեն։ Մի օր, երբ բոլորը նստած էին սեղանի շուրջ և վայելում էին հարսի պատրաստած հայկական խաշլաման, սկեսուր-մայրիկը որոշեց գովել հարսին. – Շատ համով է, Նաստյա՜ ջան, ինձ շատ դուր եկավ, ապրես։ – Դուք…
«Բարի Երևան» 18 տարեկան մի ռուսազգի տղա գրանցվել է հայերենի պարապմունքների։ — Ընկերներս հայեր են, միշտ իրար հետ հայերեն են խոսում, ես չեմ հասկանում, ուզում եմ անակնկալ անել նրանց։ Նաև որոշել ենք միասին գնալ Հայաստան հանգստանալու։ Առաջին դասն է, սովորում ենք բարևել և հրաժեշտ տալ։ — Բարի լույս. լույսը ես ասոցացնում եմ ռուսերեն луч-ի հետ, ասում…
Սիրելի առարկան – Արա՜մ, ո՞րն է քո ամենասիրելի առարկան, — հարցրեց դասղեկը, — հաստատ ֆիզկուլտուրան։ – Ո’չ, դասամիջոցն է բոլորի ամենասիրելի առարկան, – պատասխանեց Արամը։ *** Մայրիկի լեզուն – Հայրի’կ, ինչո՞ւ են ասում մայրենի լեզու։ – Տղա՛ս, որովհետև մայրիկդ միշտ լեզվով հաղթում է։ *** Աշխարհագրության դասը Աշակերտները լսում էին ուսուցչին ու ցրտից դողում։ Ուսուցիչը հարցրեց․ —…
Սփյուռքահայ մայրերիս մայրենի խոսքը` հայ ինքնության պահպանման գործոն Հայրենիքից դուրս ապրող հա´յ մայրիկ, թույլ տուր քեզ հետ կիսվել մի մտահոգությամբ, խնդրով, որի լուծումը մեր՝ հայ մայրերիս ձեռքերում է ու մեր սուրբ պատասխանատվությունն է։ Մտքովս անգամ չէր անցնում, թե տարիներ հետո ավարտական աշխատանքիս խնդրո առարկան՝ «Հայ մնալու խնդիրը Վահե Հայկի երկերում», կդառնա նաև իմ խնդիրը, որովհետև ես…