
Բարի գալուստ մեր կայք, սիրելի՛ ընթերցող։ Այստեղ դու հայտնվելու ես Սփյուռքի հայկական դպրոցների անկաշկանդ և ջերմ մթնոլորտում, մեր անձնվեր ուսուցիչների հետ մտորելու ես հայի տեսակի պահպանման մարտահրավերների շուրջ։
Մենք քեզ օգնելու ենք ըմբռնել մեր ժողովրդի հավերժության առեղծվածը, զգալ մեր երկրի հրապույրները, պարուրվել հայ մշակույթի ու հայերեն խոսքի գրավչությամբ և մեզ հետ միասին մի քիչ ավելի գնահատել մեր ունեցածը, մի քիչ ավելի հայանալ։
Մեր առցանց թերթը մեղմիկ բացելու է հայեցի կրթության դասասենյակի դուռը, մոտենալու է գրատախտակին, լսելու է ուսուցչին, քննարկելու է նրա մեթոդները, ուղղորդելու է աշակերտներին դեպի ճիշտ պատասխաններ, մասնակցելու է ծնողական ժողովներին, բորբոքելու է դասղեկի ժամի հայրենասիրական շունչը, հնչեցնելու է դասամիջոցի զանգը, խաղալու է երեխաների հետ մեր ավանդական խաղերը, բացելու է դպրոցական օրագիրը, գնահատելու է անաչառ, շշնջալու է մեր գունեղ և բուրավետ բառ ու բանը և ծափահարելու է բոլոր հանդեսներին։ Մեր խորհրդանշական խորագրերը սպասում են ձեր թղթակցություններին և արձագանքներին։
Ուսումնական նյութեր՝ Սփյուռքի համար Հարգելի՛ սփյուռքահայ ուսուցիչներ, անհրաժեշտ և շատ սպասված լուր ունենք․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից գործածության է երաշխավորվել Կարինե Եսայանի ՌԴ հայկական կրթօջախների մեկօրյա, երկօրյա դպրոցների և լրացուցիչ կրթության խմբակների միասնացված «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» դասընթացի մոդուլային ծրագիրը։ Ծրագրի լրամշակողներն են՝ Թամարա Թովմասյանը (կրթության փորձագետ, ՀԳԱԱ գիտակրթական միջազգային ուսումնական…
Եկատերինբուրգի Սուխոյ Լոգ և Բագդանովիչ Հայկական կրթօջախների տնօրեն՝ Մկրտչյան Լուսյա Արշալույսի։ Մանրանկարներ՝ նվիրված ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ընդունմանը։ Նկարները ստեղծագործական աշխատանքներ են՝ ժապավենագործ, ասեղնագործ, ինչպես նաև յուղաներկ կտավներ։ Մկրտչյան Լուսյան ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ուսումնարանը, այնուհետ Լենինգրադի մշակույթի պետական ինստիտուտը։ Ներկայումս զբաղվում է հայրենագիտությամբ, ինչպես օտար ազգերին, այնպես էլ հայրենիքից հեռու ապրող հայերին ծանոթացնում է հայ մշակույթին ու…
Բարև ձեզ։ Ես Դիանա Արաբաջյանն եմ, 14 տարեկան։ Իսկ ես Աննա Սարգսյանն եմ, 13 տարեկան։ Մենք ապրում ենք Դոնի Ռոստով քաղաքում։ Ազատ ժամանակ սիրում ենք հաճախել հայկական պարերի խմբակ, շփվել ընկերների հետ, դիտել ֆիլմեր։ Սովորում ենք մեր մայրինի լեզուն՝ հայերենը։ Մեր հայերենի ուսուցչուհին Լուսինե Համլետի Պետանյանն է։ Սիրում ենք նաև նկարել։ Ձեզ ենք ներկայացնում մեր աշխատանքներից…
Գտնված Երազ «Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2020 թ. փետրվարի 2-ին Մարի Մնացականյանի ղեկավարությամբ Մերձմոսկովյան ք. Կրասնոգորսկում։Կենտրոնն ունի 3 մասնաճյուղ, դասավանդվում է հայոց լեզու, երգ, նկարչություն, հայրենագիտություն, թատերարվեստ։ Ստորև ներկայացնում ենք կենտրոնի ուսուցչուհի Մարինե Հակոբյանի և նրա աշակերտուհի Մելինե Ավդալյանի ստեղծագործությունները։ Ես Մարինե Հակոբյանն եմ՝ երաժիշտ-կատարող, մանկավարժ։Մասնագիտական ուղիս հիմնված է արվեստի հանդեպ անմնացորդ նվիրումի եւ…
Խաչբառի պատասխանները 1 Բարեկենդան2 Վռամշապուհ3 Արամազդ4 Խորենացի5 Պապ6 Բագրատունիներ7 Վաղարշապատ8 Ծովինար9 Հայկ10 Թումանյան11 Ծոփք12 Ղափամա13 Մամիկոնյան14 Մատենադարան15 Արարատ16 Կորյուն