ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Բառ ու բան

Սիրելի՛ ընթերցող, 

Մեծ սիրով ու ակնածանքով ստեղծված «Սփյուռքի դպրոց» թերթի «Բառ ու բան» խորագիրը ձեր առջև կբացի հայերենի գանձատան դռները։ Այն կընդգրկի բարբառներով գրված տարբեր հետաքրքիր նյութեր։ 

Մեր ժողովրդի բառ ու բանով է սկսվում երեխայի առաջին թոթովանքը, մայրիկի օրորոցային երգը, հայրիկի անվերապահ սերը, տատիկի օրհնանքը, պապիկի խրատը․․․ ազգային թանկ արժեքներ, որոնք պաշտպանելու և սերնդեսերունդ փոխանցելու կարիք ունեն այսօր։ Նրանցով կարելի է բացահայտել մեր պատմության խորքերն ու առեղծվածային էջերը, մեր արմատներն ու ազգային ակունքները։ Չէ՞ որ դրանք ապահովում են տարբեր հատվածների բնական, ամենօրյա հաղորդակցումը։

Բարբառները մեր պատմամշակույթային բարձրարարժեք ադամանդներն են։ Միացյալ ուժերով կարող ենք հղկել ու փայլեցնել այն, որ երբեք չկորցնեն իրենց շողշողուն հմայքը։ Բարբառները նաև մեր ազգի համեմունքներն են, որ յուրահատուկ համ ու հոտ են տալիս մեր լեզվին։ Ընթերցողը կվայելի մեր լեզվի ճոխությունն ու հարստությունը, քաղցրահամությունն ու արևահամությունը։

Բարի վայելում։

Խորագրի պատասխանատու՝ Հռիփսիմե Վարդևանյան


Այս խորագրի հոդվածները՝

Leave a Reply