Ռուսախոս հարսն ու հայ սկեսուրը

Մի ռուս ուսանողուհի, որը հարս էր գնացել հայկական ընտանիք, գնել էր հայոց լեզվի ինքնուսույց և սկսել ինքնուրույն պարապել հայերեն։
Մի օր, երբ բոլորը նստած էին սեղանի շուրջ և վայելում էին հարսի պատրաստած հայկական խաշլաման, սկեսուր-մայրիկը որոշեց գովել հարսին.
– Շատ համով է, Նաստյա՜ ջան, ինձ շատ դուր եկավ, ապրես։
– Դուք գո՞ղ եք, մամա ջան։
– Վա՜յ, չմեռա գող էլ դառա, – ասում է սկեսուրը կես լուրջ կես կատակ։
– Ես Ձեզ հարցնում եմ, Դուք գո՞ղ եք, – նորից է ասում հարսը’ մտածելով իր հայերենի իմացությունը կգնահատեն ընտանիքի անդամները։
Բոլորը զարմացած իրար նայեցին։
– Տեսնես ինքնուսույցից հիմա՞ ինչ նոր բառ է փորձարկում ինձ վրա, – ասաց սկեսուրը, – շուտ բեր գիրքդ, տեսնեմ ի՞նչ բառ ես սովորել։
Հարսը բացեց գրքի էջը, այնտեղ գրված էր «ես գոհ եմ, շնորհակալություն»
– Ըստ քո սովորածի, հա´րս ջան, պիտի ասեմ՝ «գող եմ, գող եմ, ապրես»։
Բոլորը ծիծաղեցին և հարսը որոշեց կրկնուսույցի (դասընթացավար) հետ պարապել, որ հանկարծ երկրորդ անգամ չվիրավորի մարդկանց անզգուշաբար։

Leave a Reply