Առաջնախոսք
Հին հայոց տարեմուտը գարնանն էր, երբ նիրհած բնությունը զարթոնք է ապրում, երբ մարդու ջերմացող հոգին լցվում է նոր երազներով, նոր հույսերով և նոր մտահղացումներով։ Գարունը ծնունդ է, գարունը սկիզբ է և հիմք։
Այս գարնան հետ «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցիացիան» հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ․ տարածվելու և սփյուռքահայերի հետ մտերմանալու ակնկալիքով՝ այսօր ծնվում է «Սփյուռքի դպրոց» պարբերականը։ Այն հավակնություն ունի դառնալու ուսուցիչների, ծնողների և աշակերտների ջերմ զրուցակիցը, խորհրդատուն և քաջալերողը։
Թո՛ղ անսասան մնա մեր բոլոր գործերի կենարար աղբյուրը՝ Հայաստան աշխարհը, թո՛ղ բարի լինի թերթի մեկնարկը, թո՛ղ հախուռն լինի նրա ընթացքը, թո՛ղ խաղաղ լինի նրա ծփանքը, թո՛ղ դեռ երկա՜ր շարունակվի նրա ալեբախումը ընթերցողների սրտերում․․․
Երազիկ Հարությունյան, գլխավոր խմբագիր

Leave a Reply