ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑ

Գտնված Երազ

«Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2020 թ. փետրվարի 2-ին Մարի Մնացականյանի ղեկավարությամբ Մերձմոսկովյան ք. Կրասնոգորսկում։
Կենտրոնն ունի 3 մասնաճյուղ, դասավանդվում է հայոց լեզու, երգ, նկարչություն, հայրենագիտություն, թատերարվեստ։

Ստորև ներկայացնում ենք կենտրոնի ուսուցչուհի Մարինե Հակոբյանի և նրա աշակերտուհի Մելինե Ավդալյանի ստեղծագործությունները։

Ես Մարինե Հակոբյանն եմ՝ երաժիշտ-կատարող, մանկավարժ։
Մասնագիտական ուղիս հիմնված է արվեստի հանդեպ անմնացորդ նվիրումի եւ կրթական բարձր արժեքներ դավանելու վրա:
Ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մասնագիտությամբ՝ ջութակահարուհի, մենակատար, դասավանդող եմ: Ավելի քան երկու տասնամյակ իմ գործունեությունն ուղղված է եղել հայկական սիմֆոնիկ արվեստի ներկայացմանը միջազգային հարթակներում. եղել եմ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի փոխկոնցերտմայստեր եւ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակը: Այս տարիների ընթացքում ելույթներով հանդես եմ եկել աշխարհի հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Նյու Յորքի Carnegie Hall-ում եւ Լոս Անջելեսի Gibson Theatre-ում: 2021 թվականին, տեղափոխվելով Մոսկվա, ես նոր էջ բացեցի իմ գործունեության մեջ՝ կենտրոնանալով մանկավարժական եւ կառավարման ոլորտների վրա: Իմ փորձառությունը ներդրել եմ «Armenian Happy Kids» եւ «Այբիկ» հայկական զարգացման կենտրոններում ՝ դասավանդելով ջութակ, դաշնամուր եւ հայ ժողովրդական երաժշտություն: Այսօր ես ստանձնել եմ «Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնի փոխտնօրենի պատասխանատու պաշտոնը, որտեղ ղեկավարի աշխատանքը համատեղում եմ երաժշտության եւ կերպարվեստի միջոցով երեխաներին գեղագիտական դաստիարակություն տալու հետ:
Մասնագիտական աճը եւ արդիականացումն ինձ համար առաջնահերթություն են, ինչի վկայությունն է 2025 թվականի ամռանը Հայաստանում մասնակցությունս Սփյուռքի մանկավարժների վերապատրաստման դասընթացներին: Իմ աշխատանքում ես առաջնորդվում եմ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցմամբ, պատասխանատվությամբ եւ այն համոզմունքով, որ մշակույթն ու կրթությունը հզորագույն գործիքներ են հայեցի ինքնության պահպանման գործում:
Մարինե Հակոբյան

Ավդալյան Մելինե, 13 տարեկան,ապրում է Մոսկվայում, հաճախում է «Գտնված երազ» հայկական կրթամշակութային կենտրոն։
Ուսուցչուհի`Հակոբյան Մարինե

Leave a Reply